Դեսպան

Ն.Գ. պարոն Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

 

Sergey Manasaryan

Ծննդյան թիվը եւ վայրը

Ծնվել է 1959թ. փետրվարի 25-ին, Երևանում

Կրթությունը

1976-1981թթ. - Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի
մեխանիկական ֆակուլտետ,

1981-1984թթ․ - Ասպիրանտուրա, Երևանի գյուղատնտեսական
ինստիտուտ, տեխնիկական գիտությունների թեկնածու

 

Աշխատանքային գործունեությունը

1984-1988թթ․ - «Հայգյուղմեխանիզացիա» ԳԱՄ, կրտսեր գիտաշխատող

1988-1989թթ․ - «Հայգյուղմեխանիզացիա» ԳԱՄ, ավագ գիտաշխատող

1989-1990թթ․- Պետպլան, առաջատար մասնագետ

1990-1992թթ․- Պետպլան, գլխավոր մասնագետ

1992-1993թթ․ - ՀՀ փոխվարչապետի օգնական

1993-1994թթ․ - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

1994-1996թթ․- ՀՀ կառավարության քարտուղար-նախարար

1996-1999թթ.- ՀՀ ԱԳՆ, փոխարտգործնախարար

1997թ-ից շնորհված է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում

1999-2004թթ. - Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

1999-2004թթ․-Համատեղության կարգով եղել է Հայաստանի Հանրապետության
դեսպան նաև Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում (1999), Մարոկկոյի Թագավորությունում (2000), Եթովպիայի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունում (2001), Լիբիայում (2001), Սուդանի Հանրապետությունում (2003) և Օմանի Սուլթանությունում (2003):

2005-2010թթ. - Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2010-2016թթ․ - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ Նախագահի փետրվարի 10-ի հրամանագրով նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին):

2016թ-ից Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնղոլիայում /նստավայրը՝ Պեկին/

2018թ-ից Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաիլանդի Թագավորությունում /նստավայրը՝ Պեկին/

Պարգեւատրումներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Բուլղարիայի բարձրագույն «Ստարա Պլանինա» շքանշան

Օտար լեզուների իմացություն

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, բուլղարերեն լեզուներին։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երկու դուստր: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր