Չինաստան

Պատմագրական տվյալների համաձայն հայերի առաջին շփումները չինացիների եւ Չինաստանի հետ տեղի են ունեցել դեռեւս Մետաքսի Մեծ Ճանապարհի դարաշրջանում: Հետագայում` 17-19-րդ դարերում հայ վաճառականներն ու առեւտրականներն ակտիվ գործունեություն էին ծավալել Չինաստանի Գուանջոու եւ Հոնգկոնգ քաղաքներում:

20-րդ դարի առաջին կեսին փոքրաթիվ հայ համայն է գոյություն ունեցել Խարբին քաղաքում: 1917թ. այստեղ ստեղծվել է Հայկական Ազգային Կազմակերպությունը, իսկ 1927թ. կառուցվել առաջին եկեղեցին: 1930թ.-ից Խարբինում որոշ ժամանակ գործել է «Արծիվ» միությունը:

Ներկայումս Չինաստանի խոշոր քաղաքներում (Պեկին, Շանհայ, Գուանջոու, Սյանգան ՀՎՇ /Հոնգկոնգ/) բնակվում, ուսանում եւ աշխատում են ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից ժամանած ՀՀ քաղաքացիներ եւ էթնիկ հայեր:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր