Իրադարձություններ

ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ Հոնկոնգի հայ համայնքի հետ:

10.12.2016

Կից լուսանկարներ

ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ Հոնկոնգի հայ համայնքի հետ:

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. դեկտեմբերի 10-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը Հոնկոնգում «Ջեք և Ջուլի Մաքսյաններ» հայկական կենտրոնում հանդիպում ունեցավ Հոնկոնգի հայ համայնքի հետ: Հանդիպմանը ներկա էին կենտրոնի հիմնադիր, «Մաքսյան ինդաստրիզ» ընկերության նախագահ Ջեք (Հակոբ) Մաքսյանը, Հոնկոնգում, ինչպես նաև Գուանդունի նահանգում բնակվող հայ գործարարներ, բանկային ոլորտի, արվեստի, սպորտի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Դեսպան Ս.Մանասարյանը հանդես եկավ հավաքվածներին ուղղված ողջույնի խոսքով: Քննարկվեցին համայնքի և դեսպանության միջև մշտական կապի ապահովման, միջոցառումների համակարգման, Հայաստանի և Հոնկոնգի միջև տնտեսական համագործակցության, այդ թվում՝ բանկային ծառայությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումների ներագրավման և գործնական կապերի ընդլայնման հարցեր, որտեղ համայնքը կարող է հնարավորին օժանդակություն ցուցաբերել դեսպանության աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում նաև տեղեկացվեց, որ «Ջեք և Ջուլի Մաքսյաններ» կենտրոնում իրականացվելու են հայերենի առցանց դասընթացներ, իսկ Երևանում գործող Հայաստանի Ամերիկյան համալսարանում համայնքի հանգանակությունների միջոցով ապահովվել է մեկ չին ուսանողի ուսման կրթաթոշակ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր