Իրադարձություններ

ՉԺՀ Սըչուան նահանգի Յիպին քաղաքում Հայկական ազգային ցուցասրահի մասնաճյուղ է բացվել

10.12.2016

Կից լուսանկարներ

ՉԺՀ Սըչուան նահանգի Յիպին քաղաքում Հայկական ազգային ցուցասրահի մասնաճյուղ է բացվել

ՉԺՀ Սըչուան նահանգի Յիպին քաղաքում Հայկական ազգային ցուցասրահի մասնաճյուղ է բացվել:

Ամբողջ ալբոմ »

2016թ. դեկտեմբերի 10-ին ՉԺՀ Սըչուան նահանգի Յիպին քաղաքում տեղի ունեցավ Հայկական ազգային ցուցասրահի մասնաճյուղի բացումը։ Հայաստանից բացի մասնակցում էին Հունգարիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լեհաստանից տարբեր սնունդ և խմիչքներ ներկրողներ, մի շարք եվրոպական երկրների գլխավոր հյուպատոսությունների տնտեսական և զարգացման հարցերով պատասխանատու աշխատակիցներ։  Հիշեցնենք, որ առաջին ցուցասրահի բացումը տեղի էր ունեցել 2016թ. հունիսին Չինաստանի Ճըձյանգ նահանգի Նինգպո քաղաքի ազատ առևտրի գոտու տարածքում։

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության կողմից մասնակցում էր դեսպանության կցորդ ԱՔարամյանը, իսկ Նինգպոյում գործող հայկական տաղավարից՝ դրա համահիմնադիր Դեյվիդ Յուն։ Ներկա էին նաև տեղի կառավարության ներկայացուցիչներ, արտահանումով և ներմուծումով, բեռնափոխադրումներով  զբաղվող ընկերությունների տնօրեններ և աշխատակիցներ։

Ա.Քարամյանը փոխանցեց ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ս.Մանասարյանի խոսքը։ Նշվեց, որ հայկական կողմը շահագրգիռ է Չինաստանի ավելի շատ նահանգների և քաղաքների հետ համագործակցության զարգացմանը։ Սա մասնավոր ոլորտի կողմից բացվող երկրորդ ցուցասրահն է Չինաստանում, որը հուսադրող է մասնավոր ոլորտում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հույս հայտնվեց, որ մասնավոր ոլորտի կապերն ավելի կտարածվեն և կամրապնդվեն, ինչը լիովին համապատասխանում է երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր