Իրադարձություններ

Դեսպան Մանասարյանն այցելեց Նանծինի մանկավարժական համալսարանի կազմակերպած միջազգային նկարչական ցուցահանդես

10.04.2018

Կից լուսանկարներ

Դեսպան Մանասարյանն այցելեց Նանծինի մանկավարժական համալսարանի կազմակերպած միջազգային նկարչական ցուցահանդես

Դեսպան Մանասարյանն այցելեց Նանծինի մանկավարժական համալսարանի կազմակերպած միջազգային նկարչական ցուցահանդես

 

Ամբողջ ալբոմ »

2018թ. ապրիլի 10-ին ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը և դեսպանության առաջին քարտուղար Սուրեն Բաղդասարյանը ՉԺՀ Նանծին քաղաքում մասնակցեցին Նանծինի մանկավարժական համալսարանի կազմակերպած միջազգային նկարչական ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին թվով վեց հայ նկարիչների աշխատանքներ։ Նույն օրը դեսպան Մանասարյանը հանդիպում ունեցավ նշված համալսարանի փոխնախագահի հետ, որի ընթացքում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց ուղիղ կապեր ստեղծել Երևանի մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի և Նանծինի մանկավարժական համալսարանի մշակույթի ինստիտուտի միջև։ Միևնույն ժամանակ չինական կողմը տեղեկացրեց, որ այս ցուցահանդեսը ներկայացվելու է նաև ս.թ. սեպտեմբեր ամսին Չինաստանի Հարբին քաղաքում։

 

Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև նշված ցուցահանդեսը ս.թ. հոկտեմբեր ամսին Պեկինում անցկացնելու վերաբերյալ։   

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր