Իրադարձություններ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Պեկինում

25.04.2018

Կից լուսանկարներ

ARMENIANGENOCIDE103

ARMENIANGENOCIDE103

 

Ամբողջ ալբոմ »

 Ս.թ. ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 103–րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո:

Հուշ-երեկոյին մասնակցեցին Պեկինի և Չինաստանի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ, ինչպես նաև Պեկինում ապրող սփյուռքահայեր: Միջոցառմանը ներկա էր ՀՀ դեսպանության անձնակազմը։

Հիշատակի միջոցառման սկզբում ներկաները դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ կատարեցին ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն, ինչպես նաև տեղի ունեցավ մոմավառություն։

Այնուհետև դեսպանության ընդունելությունների սրահում մեկ րոպե լռությամբ հարգվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո մասնակիցներին ողջունեց և ելույթով  հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։

Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկան դուդուկահար Արշակ Մխիթարյանը և ջութակահար Շոն Մուրը ԱՄՆ-ից, հնչեցին Բախի, Կոմիտասի և այլ հեղինակների կատարումներ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր