• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Պեկինում

06 ապրիլի, 2012

2012թ. ապրիլի 6-ին Չինաստանի կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին ՉԺՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության միության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք:

Ողջույնի խոսքով հանդես եկան Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի (ՉԺՀ խորհրդարանի) Մշտական Կոմիտեի նախագահի տեղակալ Ձյան Շուշենը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ելույթ ունենալով հանդիսության մասնակիցների առջև` Ձյան Շուշենը ՉԺՀ կառավարության և չին ժողովրդի անունից իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայաստանի ղեկավարությանը և հայ ժողովրդին:

Դեսպան Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ անցած քսան տարիների ընթացքում երկու երկրների կողմից իրականացվել է հսկայական համատեղ աշխատանք, որի արդյունքում արձանագրվել են լուրջ հաջողություններ համագործակցության բոլոր բնագավառներում:

Ընդունելության ընթացքում Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինը ներկայացրեց և հայկական կողմին հանձնեց 20 տարիների ընթացքում երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ժողովածուն և տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններն ու հիշարժան իրադարձությունները պատկերող ֆոտոալբոմ, որը պատրաստվել էր ՉԺՀ ԱԳՆ կողմից Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: