• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական կենտրոն Հոնկոնգում

11 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 9-ին Հոնկոնգում տեղի ունեցավ «Ջեք և Ջուլի Մաքսյանների Հոնկոնգի հայկական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 հայորդիներ: Արարողությանը ներկա էր Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով օծեց կենտրոնում տեղադրված Աստվածամոր սրբապատկերը և վեմ քարը և իր օրհնությունն ու պատգամը բերեց հավաքվածներին: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով կարևորելով հայկական կենտրոնի ստեղծման նշանակությունը՝ հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա Չինաստանի և ամբողջ տարածաշրջանի հայ համայնքին միավորելու և Հայաստանից հեռու գտնվող մեր հայրենակիցների ազգային ավանդույթներն ու դիմագիծը պահպանելու հարցում: Դեսպանը կենտրոնին փոխանցեց գրքեր և տեղեկատվական նյութեր Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և այլ արդիական հարցերի վերաբերյալ՝ խոստանալով հետագայում ևս համապատասխան գրականություն և անհրաժեշտ աջակցություն տրամադրել կենտրոնին:

Հաջորդ օրը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը մատուցեց Սուրբ Պատարագ: Ապա Քալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Սեբուհ Ասլանյանը ներկաների համար կարդաց դասախոսություն՝ Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից ժամանակին ստեղծված համաշխարհային առևտրային ցանցի վերաբերյալ: Դասախոսությունից հետո Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը ներկայացրեց ՀՎՀ կառուցվածքն ու գործունեությունը և հայտնեց, որ այսուհետ հայկական կենտրոնի համակարգմամբ ՀՎՀ-ը կգործի նաև Չինաստանում և ողջ տարածաշրջանում:

Այնուհետև տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին հայ համայնքային կառույցի՝ «Չինաստանի հայ համայնքի» անդրանիկ նիստը, որի ընթացքում հաստատվեց կազմակերպության հիմնադիր արձանագրությունը և կառուցվածքը, ապա ընտրվեց ղեկավար մարմինները՝ նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Հենրի Արսլանյանի գլխավրությամբ:

Նշենք, որ մինչ Հոնկոնգ ժամանելը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այց կատարեց Չինաստանի Պեկին, Շանհայ և Գուանջոու քաղաքներ: Պեկինում Վեհափառ Հայրապետն այցելեց նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն, ուր տեղի ունեցավ Հայաստանի վարպետների կողմից պատրաստված և ՀՀ Անկախության տոնի նախօրեին Պեկին տեղափոխված առաջին խաչքարի օրհնման արարողությունը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: