• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ:

14 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը Պեկինում հանդիպեց ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ճան Հանհուեյի հետ:

Հանդիպմանը հաջորդեցին ՀՀ և ՉԺՀ ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունները, որոնց ընթացում կողմերը վերահաստատեցին հայ-չինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման, շարունակականության ու կայուն զարգացման իրենց հանձնառությունը:

Քննարկվեցին և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ քաղաքական երկխոսության և բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխադարձ այցելությունների իրականացման, արտաքին գործերի նախարարությունների միջև փոխգործակցության, առևտրատնտեսական համագործակցության ներուժի իրացման, իրավական դաշտի ընդլայնման, զբոսաշրջության խթանման և երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի կարգի առավել դյուրացման, այդ թվում՝ ազատականացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական օգնության, հումանիտար ոլորտում շփումների և փոխանակումների ապահովման շուրջ:

Նախարարի տեղակալ Պապիկյանը ներկայացրեց նաև ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները և շնորհակալություն հայտնեց չինական կողմին հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելու ՉԺՀ-ի դիրքորոշման համար:

Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև Արմեն Պապիկյանի հանդիպումը Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի Միջազգային բաժնի վարիչի տեղակալ (փոխնախարարի կարգավիճակով) պարոն Ցյան Հոնշանի հետ:

Հանդիպման ընթացքում շոշափվեցին երկկողմ համագործակցության հարցեր: Երկուստեք նշվեց Հայաստանի և Չինաստանի  զարգացման ռազմավարությունների փոխկապակցման և խորացման անհրաժեշտությունը: Կողմերը գոհունակություն արտահայտեցին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ և հայտնեցին իրենց պատրաստակամությունը փոխշահավետ համագործակցության զարգացման առումով:

Սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Շանհայ՝ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: