• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ անկախության 34-ամյակին նվիրված միջոցառում Չինաստանում

22 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 22-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը Պեկինի China World հյուրանոցում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 34-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՉԺՀ տարբեր գերատեսչություններ ներկայացնող պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի և Չինաստանի հասարակական կյանքի տարբեր ասպարեզների ներկայացուցիչներ, Չինաստանում բնակվող և կրթություն ստացող հայեր:

Չինական կողմից որպես պատվո հյուր միջոցառմանը մասնակցում էր Չինաստանի ԱԳՆ Կոմունիստական կուսակցության կոմիտեի անդամ, ԱԳ նախարարի տեղակալ Լյու Բինը։

Շնորհավորելով ՀՀ անկախության տոնի կապակցությամբ՝ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը նշեց, որ փոխակերպվող միջազգային հարաբերությունների պայմաններում Հայաստանի Հանրապետությունը ազգային պետականության ամրապնդման համար որդեգրել է կապերի բազմազանեցման և հավասրակշռման արտաքին քաղաքականություն` առաջ շարժվելով միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներով և տարածաշրջանում ու աշխարհում խաղաղ համակեցության գաղափարով:

Անդրադարձ կատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի միջև Թիենծին քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ հայտարարությանը՝ դեսպանն ընդգծեց, որ այն վկայում է ինչպես հայ-չինական գործընկերության ընդլայնվող օրակարգի, այնպես էլ՝ առանցքային հարցերում փոխադարձ ամուր  աջակցության մասին:

Ըստ դեսպանի՝ համատեղ հայտարարությունն ամփոփում է երկկողմ հարաբերությունների ձեռքբերումները և առաջ քաշում հավակնոտ նպատակներ բոլոր ոլորտներում հարաբերություններին նոր շունչ հաղորդելու համար: Համատեղ հայտարարության համատեքստում դեսպան Գևորգյանը հատուկ ընդգծեց  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ»  նախաձեռնությունների շրջանակում համագործակցության կարևորությունը:

Չինաստանի ԱԳՆ Կոմունիստական կուսակցության կոմիտեի անդամ, ԱԳ նախարարի տեղակալ Լյու Բինն իր ելույթում ջերմորեն շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության տոնը՝ ընդգծելով, որ Չինաստանը՝ որպես լավ բարեկամ և գործընկեր, անկեղծորեն ուրախ է Հայաստանի գրանցած առաջընթացով:

ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի զարգացումն ու վերածնունդը խթանելու նպատակով Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ ռազմավարական գործընկերության հաստատումը որպես հնարավորություն ընդունելու, մեր ավանդական բարեկամությունը նոր մեկնարկային կետից առաջ մղելու, քաղաքական փոխադարձ վստահությունն ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո երաժշտական կատարումներով հանդես եկան Պեկինում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի հաղթողները, որին հաջորդեց հյուրասիրություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: