• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գառնի համայնքի պատվիրակության այցը Չինաստանի Դունհուան քաղաք

14 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 11-14-ը չինական կողմի հրավերով տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանի գլխավորած պատվիրակության այցը ՉԺՀ Գանսու նահանգի Դունհուան քաղաք։

Այցի ընթացքում պատվիրակությանն ընդունել է Դունհուան քաղաքի ժողովրդական կառավարության քաղաքապետ Ճու Ծիանծունը։ Իր խոսքում վերջինս ընդգծել է մշակութային հարուստ պատմություն ունեցող Գառնի համայնքի և հին Մետաքսի ճանապարհի կարևորագույն հանգույց հանդիսացած Դունհուան քաղաքի միջև կապերի ստեղծման կարևորությունը և դրանց խորացման անհրաժեշտությունը։ Գառնիի համայնքապետը, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, մատնանշել է երկու բնակավայրերում էլ UNESCO-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտների առկայության փաստը։ Նա իր չինացի գործընկերոջը հրավիրել է այցելելու Գառնի համայնք։

Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքապետերի գլոբալ երկխոսություն – Դունհուան 2025» ֆորումը, որի բացման արարողությանը ելույթով հանդես է եկել Գառնիի համայնքապետը։

Բացման արարողության ընթացքում Գառնիի համայնքապետը և Դունհուանի քաղաքապետը Ճու հանդիսավոր կերպով ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գանսու նահանգի Դունհուան քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մտադրության մասին նամակը»։

Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելել է Դունհուանի «այցեքարտը» համարվող Մոգաոյի քարանձավային համալիր և մի շարք մշակութային և զբոսաշրջային վայրեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: