Լուրեր

ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ ՉԺՀ որակի վերահսկողության, տեսչական ստուգման և կարանտինի գլխավոր վարչակազմում

07.12.2017

Կից լուսանկարներ

Meeting in AQSIQ

Ամբողջ ալբոմ »

 2017թ. դեկտեմբերի 06-ին ՉԺՀ որակի վերահսկողության, տեսչական ստուգման և կարանտինի գլխավոր վարչակազմում տեղի ունեցավ ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի հանդիպումը նշված վարչակազմի Սննդի ներմուծման և արտահանման անվտանգության վարչության գլխավոր տնօրեն Պի Քըսինի հետ։ Հանդիպման հիմնական նպատակը «Տեսչական ստուգման, կարանտինի և սանիտարական արձանագրություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, տեսչական ստուգման և կարանտինի գլխավոր վարչակազմի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև Հայաստանից Չինաստան արտահանվող մեղրի վերաբերյալ» փաստաթղթի նախաստորագրումն էր։ Քանի որ Արձանագրության տեքստը նախքան ստորագրվելը պետք է անցնի ներքին ընթացակարգեր, նախաստորագրումն արդեն իսկ թույլ կտա սկսել հայաստանյան մեղր արտադրող ընկերությունների գրանցման գործընթացը  ՉԺՀ հավաստագրման և ակրեդիտացիայի վարչակազմում:

Քննարկվեցին նաև տարբեր սննդատեսակների՝ երկուստեք ներմուծման խնդիրներ, հնարավորություններ և այդ ուղղությամբ աշխատանքների մեխանիզմներ։ 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր