Լուրեր

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելություն Պեկինում

22.09.2018

Կից լուսանկարներ

Official Reception in Beijing Devoted to the 27th Anniversary of the Independence of the Republic of Armenia and the Centennial of the First Republic of Armenia.

Ամբողջ ալբոմ »

 

Սեպտեմբերի 21-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։

Ընդունելությանը ներկա էին Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ասոցիացիայի փոխտնօրեն Սոնգ Ծինգվուն, ՉԺՀ Կոմկուսի կենտկոմի Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչներ, ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ցը Գուովեյը, ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության, ՉԺՀ կոմերցիայի նախարարության, տարբեր այլ նախարարությունների և պետական հաստատությունների,  ընկերությունների ներկայացուցիչներ։ Ներկա էին նաև Պեկինում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներ:

Հանդիսավոր խոսքով հանդես եկան ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ս Մանասարյանը, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ասոցիացիայի փոխտնօրեն Սոնգ Ծինգվուն։

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր