Լուրեր

Չինաստանում ՀՀ դեսպանի դասախոսությունը Թիենծինի մանկավարժական համալսարանում

04.04.2019

Կից լուսանկարներ

Ambassador lecture

Ambassador lecture

 

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 2-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը Թիենծինի (Tianjin Normal University) մանկավարժական համալսարանի հրավերով բաց դասախոսություն կարդաց նշված համալսարանում «Հայաստանը և Գոտի և ճանապարհ նախաձեռնությունը» թեմայով։

 

Նախքան դասախոսությունը դեսպան Մանասարյանը հանդիպում ունեցավ Թիենծինի մանկավարժական համալսարանի նախագահ Ճոնգ Յինգխուայի (Zhong Yinghua) հետ, քննարկվեցին հայաստանյան համալսարանների հետ համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՊՄՀ և վերոնշյալ համալսարանի հետ ուղիղ համագործակցության մասին։

 

Դասախոսությունը նվիրված էր Հայաստանի պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, հայ-չինական հարաբերություններին, «Գոտի և ճանապարհ նախաձեռնությանը» Հայաստանի մասնակցությանը, որին հետևեց հարց ու պատասխանի մասը։ Դասախոսությանը ներկա էին Թիենծինի մանկավարժական համալսարանի, Թիենծին քաղաքի այլ համալսարանների դասախոսներ, ուսանողներ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր