Լուրեր

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Պեկինում

25.04.2019

Կից լուսանկարներ

ARMENIANGENOCIDE104

ARMENIANGENOCIDE104

 

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 104–րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո:

Հուշ-երեկոյին մասնակցեցին Պեկինի և Չինաստանի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիներ /Գերմանիա, Ղազախստան, Կոստա-Ռիկա, Վրաստան, Շվեյցարիա, Ռուսաստան, ԱՄՆ/։ Միջոցառմանը ներկա էր «Գոտի և ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով չինական կողմի հրավերով ՉԺՀ-ում գտնվող Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Հիշատակի միջոցառման սկզբում ներկաները դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ կատարեցին ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն, ինչպես նաև տեղի ունեցավ մոմավառություն։

Այնուհետև դեսպանության ընդունելությունների սրահում մեկ րոպե լռությամբ հարգվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո մասնակիցներին ողջունեցին և ելույթով  հանդես եկան ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Տեղի ունեցավ «Սողոմոն Թեհլերյան» վավերագրական ֆիլմի դիտում։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր