Լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆՈՒՄ

21.09.2019

Կից լուսանկարներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆՈՒՄ  1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԵԿԻՆՈՒՄ    2

 

 

Ամբողջ ալբոմ »

 

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Ընդունելությանը չինական կողմից ներկա էին ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար պրն Չին Գանը, ՉԺՀ Կոմկուսի կենտկոմի Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչներ, ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Կենտրոնական զինվորական շրջանի միացյալ շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր պրն. Վանգ Ձիանմին, ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության, ՉԺՀ կոմերցիայի նախարարության, տարբեր այլ նախարարությունների և պետական հաստատությունների,  լրատվամիջոցների և ընկերությունների ներկայացուցիչներ։

Ներկա էին նաև Պեկինում հավատարմագրված դիվանագիտակլան առաքելությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար ՎՆորովը:

Հանդիսավոր խոսքով հանդես եկան ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ս Մանասարյանը և Չինաստանի արտաքին գործերի փոծնախարար Չին Գանը: Երկուստեք մասնավորապես շեշտվեց հայ-չինական հարաբերությունների հարաճուն զարգացման ընթացքը, ինչի վկայությունը դարձան այս տարի ՉԻնաստան ՀՀ վարչապետի այցը Պեկին և նրա հանդիպումները ՉԺՀ ղեկավարության հետ, ՉԺՀ արտաքին գործերի նախարարի և Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալի այցերը Հայաստան, առաջիկայում ակնկալվող ՀՀ փոխվարչապետի և արտգործնախարարի այցերը ՉԺՀ, ինչպես նևա երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի վերացման մասին համաձայնագրի ստորագրումը: Չինական կողմը նաև բարձր գնահատեց Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստակամություն հայտնեց իրականացնել համատեղ ծրագրեր՝ Գոտի և Ճանապարհ նախաձեռնության շրջանակներում:

Նույն օրը դեսպանատանը ընդունելություն տրվեց նաև Պեկինում բնակվող և աշխատող հայերի համար: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Պեկինի ԷԿՍՊՈ-2019-ի հայկական տաղավարում նախատեսվում է Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում:   

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր