Լուրեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՊԵԿԻՆ ԷԿՍՊՈ-2019-ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

23.09.2019

Կից լուսանկարներ

Expo2019-2

Expo2019-3

 

 

Ամբողջ ալբոմ »

 

Սեպտեմբերի 22-ին Պեկինում անցկացվող այգեգործական համաշխարհային ցուցահանդեսի (Պեկին ԷԿՍՊՈ-2019) տարածքում տեղի ունեցավ Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Պեկին ԷԿՍՊՈ-2019-ի Բյուրոյի նախագահի տեղակալ պրն Ճաո Լյանբանը, ՉԺՀ-ում Հայաստանի և այլ դեսպանությունների դիվանագետներ, ցուցահանդեսի կազմկոմիտեի, ինչպես նաև գործող միջազգային տաղավարների տնօրեններ և ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Պեկին ԷԿՍՊՈ-2019 հայկական տաղավարի տնօրեն Կարեն Խաչատրյանը, ապա ներկաներին իրենց ուղերձներով դիմեցին ՀՀ դեսպան ՍՄանասարյանը և Բյուրոյի նախագահի տեղակալ Ճաո Լյանբանը: Երկուստեք նշվեց, որ Հայաստանի ներկայացվածությունը Պեկինի այգեգործական համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում ևս մեկ վկայություն է երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ուժեղացմանն ուղղված քայլերի առումով և նպաստավոր հնարավորություն՝ Չինաստանի շահագրգիռ ընկերությունների, ինչպես նաև ցուցահանդես այցելող չին լայն զանգվածների համար Հայաստանը, նրա հին մշակույթը և  այգեգործական ոլորտի նվաճումները (միրգ, խաղողագործություն, հայկական գինիների և կոնյակի տեսականի) ճանաչելու համար:

 

Միջոցառման շրջանակներում հանդես եկավ նաև Երևանից ժամանած հայ երաժշտների «Նյուանս» ջազ-ֆոլկ նվագախումբը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր