Լուրեր

Ն.Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Չինաստան-Կենտրոնական Ասիա» 7-րդ համաժողովին

21.10.2019

Կից լուսանկարներ

forum19

forum19

 

 

Ամբողջ ալբոմ »

 

Հոկտեմբերի 18-20-ը Չինաստանի Գուանսի նահանգում տեղի է ունեցել «Չինաստան-Կենտրոնական Ասիա» համագործակցության 7-րդ համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ: Համաժողովի ընթացքում քննարկվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը պատմական Մետաքսի գոտու երկրների ներգրավվածության և 21-րդ դարի թվային Մետաքսի ճանապարհ ստեղծելու հարցերը: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանի դերը պատմական Մետաքսի ճանապարհում և խոսել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում Հայաստանի հնարավորությունների և ներգրավվածության մասին: Նաիրա Զոհրաբյանը մասնակցել է նաև «Չինաստան-Միջին Ասիա» Կանանց 1-ին ֆորումին, ինչպես նաև հանդիպումներ ունեցել Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների մշտական  կոմիտեի փոխնախագահ, Չինաստանի կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահ Շեն Յուենի հետ։

Պատվիրակությունը մասնակցել է նաև միջազգային ցուցահանդեսի, որտեղ տաղավար է ունեցել նաև Հայաստանը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր