• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապացությամբ

23 ապրիլի, 2020
ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապացությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հարգելի հայրենակիցներ,

Հայտնում ենք, որ այս տարի ապրիլի 24-ին Պեկինում ՀՀ դեսպանությունում Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված  և Մեծ Եղեռնի զոհերին հարգանքի տուրքի մատուցման ամենամյա միջոցառումը չի կայանալու՝ պայմանավորված Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ ձեռնարկվող կանխարեգելման և զսպման միջոցառումներին հետևելու հանգամանքով:

Ապրիլի 24-ը խորհրդանշում է մարդկության պատմության դաժանագույն էջերից մեկը։ Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը մի քանի սերունդների և ամբողջ հայության միասնական գործն է:  Վստահ ենք, որ ողջ հայ ժողովուրդը հավատարիմ է մնալու պատմական արդարությունը վերականգնելու և մարդկության դեմ  ծանրագույն հանցագործության հետևանքները հաղթահարելու  իրենց վճռականությանը:

Սակայն Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը միայն համահայկական խնդիր չէ. այն վաղուց ի վեր ձեռք է բերել համամարդկաին նշանակություն, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը համարվում է ցեղասպանության հանցագործության կանխարգելման ամենագործուն քայլերից մեկը: Այն շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Այսօր Հայաստանը ևս մեկ անգամ ընդգծում է իր վճռականությունը ներդրում ունենալու միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում, որպեսզի «այլևս երբեքը» մեկընդմիշտ ամրագրվի մարդկության պատմության էջերին:

 

  • Ի գիտություն։ Արտակարգ իրավիճակի պայմաններում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: