• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Armenian Ambassador’s Visit to the Ningxia Hui Autonomous Region

12 հունիսի, 2025

Հունիսի 8-10-ը ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանն աշխատանքային այցով գտնվում էր Չինաստանի Նինսիա-Հուեյական ինքնավար շրջանի  վարչական կենտրոն Յինչուան քաղաքում, որտեղ մասնակցել է Չինաստանի գինու մշակույթի և զբոսաշրջության 5-րդ միջազգային ցուցահանդեսին, որն այս տարի անց է կացվել «Concours Mondial de Bruxelles» (CMB)  գինիների և ոգելից խմիչքների միջազգային մրցույթի 2-րդ հատվածի (կարմիր և սպիտակ գինիներ) հետ համատեղ, որտեղ ներկայացված էին նաև հայկական արտադրության գինիներ։

Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել նահանգի ղեկավարության հետ, այդ թվում՝ ՉԺՀ ՉԿԿ Նինսիա-Հուեյական ինքնավար շրջանի կուսակցական քարտուղար Լի Յիֆեի և նահանգապետ  Ճան Յուփուի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ՀՀ-ի վարչատարածքային միավորների և Նինսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ծավալմանն առնչվող հարցեր, ընդգծվել է գինեգործության ոլորտում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։

«Concours Mondial de Bruxelles» մրցույթին մասնակցելու նպատակով հունիս 11-12-ն աշխատանքային այցով Յինչուանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով մասնակցել է մրցույթի խորհրդանշանը Հայաստանին փոխանցելու հանդիսավոր արարողությանը։ Ծրագրվում է, որ «Concours Mondial de Bruxelles մրցույթը հաջորդ տարի կայանալու է Հայաստանում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: