• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Արմեն Սարգսյանի այցը Սինգապուր

29 մարտի, 2011

Սինգապուրի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ղեկավարների, մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպելու, ինչպես նաեւ Սինգապուրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման 175-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով մարտի 24-29-ը այդ երկրում էր գտնվում Սինգապուրում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին):

Այցի ընթացքում դեսպան Սարգսյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յեոի հետ: Քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարբեր մակարդակներում պաշտոնական փոխայցելություններին, գործարար շրջանակների միջեւ համագործակցության հաստատմանն ու հետագա զարգացմանը նվիրված հարցեր:

Հավանություն տալով հայկական կողմի առաջարկներին` նախարար Ջորջ Յեոն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցելու հայ-սինգապուրյան կապերի ակտիվացման գործընթացին: Միաժամանակ նա բարձր է գնահատել հայ համայնքի դերը Սինգապուրի տնտեսական, հասարակական եւ մշակութային կյանքում:

Դեսպանի հրավերով Սինգապուրի արտաքին գործերի նախարարը մարտի
27-ին ներկա է գտնվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված սուրբ պատարագին եւ մասնակցել է դրան հաջորդած միջոցառմանը, ուր հանդես է եկել ողջույնի խոսքով:

Եկեղեցու օծման 175 ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սբ. Էջմիածնի հատուկ ներկայացուցիչ Ոսկան արքեպիսկոպոս Կալպակյանը, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը: Ներկա էին աշխարհի 14 երկրներից ժամանած ավելի քան 160 հայեր, ինչպես նաեւ Սինգապուրում գործող այլ եկեղեցիների հոգեւորականներ, երկրի հասարակայնության ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: