• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Սինգապուր

28 փետրվարի, 2012

Պաշտոնական այցելությամբ Սինգապուրում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 28-ին ընդունեց Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Կեն Յամը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Սինգապուրի ղեկավարը նշեց. «Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ եւ մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Սինգապուրի Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները: Նախարար Նալբանդյանը նշեց, որ 2009թ. Սինգապուրի ավագ նախարար Լի Կվան Յուի այցելությունը Հայաստան նոր էջ բացեց երկու երկրների հարաբերություններում, եւ վստահություն հայտնեց, որ Նախագահ Թոնի Թան Կեն Յամի հրավերով ՀՀ Նախագահի պետական այցելությունը Սինգապուր նոր թափ կհաղորդի երկու երկրների միջեւ բարեկամական փոխգործակցության զարգացմանը:

Սինգապուրի Նախագահը խնդրեց Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել, որ Սինգապուրում ուրախությամբ եւ ամենայն ջերմությամբ են սպասում երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Հայաստանի ղեկավարի առաջին այցելությանը:

Սինգապուրի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, ներդրումային ոլորտում փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի եւ Սինգապուրի ԱԳ նախարար Կ Շանմուգամի միջեւ բանակցությունները, որոնց օրակարգում էին ՀՀ Նախագահի Սինգապուր այցելության նախապատրաստական աշխատանքները, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նախարար Շանմուգամն ընդգծեց, որ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում բարեկամ Հայաստանի Նախագահի առաջին այցելությունը Սինգապուր խորհրդանշական է եւ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Հայաստանի եւ Սինգապուրի արտաքին գործերի նախարարները հանգամանալից անդրադարձան իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանն առնչվող հարցերի, պայմանավորվեցին առաջիկայում ստորագրման պատրաստել մի շարք փաստաթղթեր:

Սինգապուրի ԱԳ նախարարը եւս մեծապես կարեւորեց սինգապուրահայ համայնքի դերակատարությունը իր երկրի զարգացման գործում: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սինգապուրում հայկական մշակութային ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքի համար:

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային կարեւորության խնդիրների՝ ասիական տարածաշրջանի հիմնահարցերի, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ ԱՍԵԱՆ-ի շրջանակներում իրականացվող համագործակցությանը:

Նախարար Նալբանդյանը՝ սինգապուրցի գործընկերոջը ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հաստատման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Քննարկումները շարունակվեցին ՀՀ ԱԳ նախարարի պատվին Սինգապուրի արտգործնախարարի կողմից տրված պաշտոնական ընթրիքի ընթացքում:

Սինգապուրում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ 1835թ. հիմնադրված Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Սինգապուրահայերը նախարար Նալբանդյանին տեղեկացրեցին իրենց գործունեության ոլորտների, հայապահպանության եւ Սինգապուրում հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: