• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Եթե բոլորը» ֆիլմը Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր

25 ապրիլի, 2013

Ապրիլի 16-23-ը Չինաստանի մայրաքաղաքում կայացավ Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնը: Մրցութային ծրագրում ներկայացված շուրջ 60 երկրի ավելի քան 500 ֆիլմերից մրցանակաբաշխության վերջնական փուլ անցան 11 երկրի արտադրության 15 ժապավեններ, որոնց թվում էր նաև հայկական կինոարվեստը ներկայացնող «Եթե բոլորը» գեղարվեստական լիամետրաժ կինոնկարը: Արցախյան պատերազմի և դրա հետևանքների մասին պատմող այս ֆիլմը նկարահանվել է Հայաստանի անկախության և Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առիթով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, պրոդյուսերները` Միքայել Պողոսյանը և Թերեզա Վարժապետյանը:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ կինոփառատոնին ներկայացված այս ֆիլմը ապրիլի 17-ին և 18-ին ցուցադրվեց Պեկինի երկու կինոթատրոններում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, որին հրավիրված էր նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: «Եթե բոլորը» ֆիլմը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգերում. «Լավագույն երաժշտություն» մրցանակին արժանացավ կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի կողմից գրված ֆիլմի երաժշտությունը, իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» մրցանակը շնորհվեց անվանի դերասան Վահագն Սիմոնյանին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: