• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Արմեն Սարգսյանի այցը Կորեա

17 հուլիսի, 2013

Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 15-ին ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը՝ Պեկին) մասնակցեց ԿՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Յուն Բյուն-սեի պատվին Սեուլում հավատարմագրված դեսպանների կողմից կազմակերպված աշխատանքային ճաշին:

Կորեայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդես եկավ ծավալուն ծրագրային ելույթով՝ ներկայացնելով ԿՀ նոր ձևավորված կառավարության արտաքին քաղաքականության առաջնայնություններն ու առանձնահատկությունները: Միջոցառման ընթացքում դեսպան Ա.Սարգսյանը կարճատև առանձնազրույց ունեցավ ԿՀ ԱԳ նախարարի հետ և վեջինիս փոխանցեց ՀՀ ԱԳ նախարարի ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերը:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպեց Կորեայի ԱԳՆ Եվրոպայի բյուրոյի գլխավոր տնօրեն Հա Թաե-յուկի հետ: Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, երկուստեք կարևորվեց միջազգային կազմակերպություններում միմյանց ցույց տրվող աջակցությունը:

Սեուլ և Սուվոն քաղաքներում բնակվող ՀՀ քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին վերջիններիս հուզող մի շարք հարցեր, այդ թվում՝ Կորեական թերակղզում հնարավոր պատերազմի դեպքում ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անվտանգության խնդիրները: Հանդիպմանը ներկա “Samsung” ընկերության հայ աշխատակիցների հետ մտքեր ու գաղափարներ փոխանակվեցին ՏՏ ոլորտում կորեական ընկերությունների հետ գործակցություն ծավալելու հնարավորությունների վերաբերյալ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: