• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Չինաստանում բացվել է հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղը

06 դեկտեմբերի, 2013

Չինաստանի Շանդուն նահանգի մայրաքաղաք Ցինանում դեկտեմբերի 6-ին մեծ հանդիսավորությամբ բացվել է "Անուշակ" հայ-չինական մեղվաբուծական համատեղ ձեռնարկության մասնաճյուղը:

Լինելով մեղվաբուծության բնագավառում աշխարհի առաջատար երկրներից մեկը, Չինաստանն այդուհանդերձ հետաքրքրված է Հայաստանի բարձրադիր գոտում աճող դեղաբույսերից ստացված օրգանիկ մեղրի ու տարբեր մեղվամթերքի համատեղ արտադրության և չինական շուկա դրանց ներմուծման հարցում:

Ողջունելով մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին՝ Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը նշել է, որ "Անուշակի" փորձը լավագույն օրինակ կարող է հանդիսանալ նաև այլ ոլորտներում հայ և չինացի գործարարների միջև համագործակցություն հաստատելու առումով:

Հայաստանում արտադրված օրգանիկ մեղրի առաջին խմբաքանակն արդեն Չինաստանում է և շուտով կհասնի սպառողին:

Մեղվաբուծության և մեղվամթերքի արտադրության "Անուշակ" հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է 2012թ. մարտին Երևանում: Ընկերությունն առաջինն է, որ ստացել է օրգանիկ արտադրության Եվրոպական և ԱՄՆ սերտիֆիկատներ, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում օրգանիկ մեղվաբուծության ակտիվ զարգացման և դրա արտադրանքի արտահանման համար:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: