• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մոնղոլիայում կստեղծվի հայաստանյան բուհերի շրջանավարտների ակումբ

14 մարտի, 2014

Մոնղոլիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) մարտի 14-ին Ուլան Բատորում հանդիպում ունեցավ Մոնղոլիայի մշակույթի, սպորտի և տուրիզմի նախարար տկն. Օյունգերել Ցեդևդամբայի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջև մշակութային կապերի զարգացման, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հաստատման հնարավորությունները: Ընդգծվեց, որ տվյալ բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման և ակտիվ կապերի սկզբնավորման համար համապատասխան գերատեսչությունների միջև անհրաժեշտ է կազմակերպել բարձրաստիճան փոխայցելություններ: Կարևորելով Հայաստանում ուսում ստացած Մոնղոլիայի քաղաքացիների դերը երկկողմ շփումների աշխուժացման հարցում՝ տկն. Օյունգերելը խոստացավ ամեն կերպ աջակցել Ուլան Բատորում հայաստանյան բուհերի շրջանավարտների ակումբ ստեղծելու հայկական կողմի նախաձեռնությանը:

Նույն օրը տեղի ունեցավ դեսպան Սարգսյանի հանդիպումը հայաստանյան բուհերի մոնղոլ շրջանավարտների հետ: Վերջիններս ակումբի ստեղծման գաղափարը ընդունեցին մեծ խանդավառությամբ՝ պատրաստակամություն հայտնելով անմիջապես ձեռնամուխ լինել դրա իրականացմանը: Նշենք որ, Հայաստանում ուսում են ստացել Մոնղոլիայի շուրջ 30 քաղաքացիներ, ովքեր մեծամասամբ սովորել են երաժշտական ուսումնարաններում ու պետական կոնսերվատորիայում: Ներկայումս նրանք հիմնականում աշխատում են Մոնղոլիայի օպերայի և բալետի թատրոնում, դասավանդում տեղի երաժշտական ուսումնական հաստատություներում: Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ նրանք կիսվեցին Հայաստանի մասին իրենց տպավորություններով, հիշեցին այնտեղ անցկացրած ուսանողական տարիները՝ ցանկություն հայտնելով կրկին այցելել Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի աջակցությամբ և մասնակցությամբ Մոնղոլիայում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի բեմադրման հնարավորությունը: Դեսպան Սարգսյանը խոստացավ հարցը ներկայացնել համապատասխան մարմինների ուշադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: