• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Չինաստանում նշվեց Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցը

24 ապրիլի, 2014

Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 99–րդ տարելիցին նվիրված հավաք-ընդունելություն: Միջոցառմանը մասնակցեցին Պեկինի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ: Ներկա էր նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը:

Դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն: Այնուհետև դեսպանության ընդունելությունների սրահում ներկաներին ողջունեց և ելույթ ունեցավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով նաև ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացվելիք հիմնական ծրագրերը, որոնց շուրջ տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ:

Միջոցառման մասնակիցներին իր խոսքն ուղղեց նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ս.Ֆարմանյանն, ով ներկայացրեց վերջերս Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում տեղի ունեցած դեպքերը և հայկական պատվիրակության Սիրիա կատարած այցի մանրամասները: Նա նաև պատասխանեց ներկաներին հուզող տարաբնույթ հարցերին:

Ելույթների ավարտին ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմ, որին հաջորդեց ընդունելությունը:

Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև ՉԺՀ Շանհայ և Հոնկոնգ քաղաքներում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: