• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական ֆիլմերի հաղթարշավը Չինաստանում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնում

27 հոկտեմբերի, 2014
Հայկական ֆիլմերի հաղթարշավը Չինաստանում անցկացվող      «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Չինաստանի Շաանսի նահանգի Սիան քաղաքում ավարտվել է «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնը, որին փայլուն հաջողության են հասել հայկական գեղարվեստական ֆիլմերը: Փառատոնի բարձրագույն՝ «հանդիսատեսի համակրանք» մրցանակներին են արժանացել Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» և Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» կինոժապավենները:

Կազմակերպիչների ամփոփիչ տվյալներով փառատոնին մասնակցում էր 25 երկրի 147 ֆիլմ, որոնցից միայն 20-ն են դարձել մրցանակակիր:

Հանդիսավոր փակման արարողության ընթացքում մասնակից երկրների կողմից ընդունվել է «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնի համատեղ հռչակագիրը՝ Չինաստանի և Մետաքսի ճանապարհի այլ երկրների կինոմատոգրաֆիստների համագործակցության վերաբերյալ: Փառատոնի մրցանակաբաշխությանը և փակման արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը:

Չինաստանում սկիզբ առած ամենամյա «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնի նախաձեռնության նպատակն է կինոարվեստի միջոցով խրախուսել Մետաքսի ճանապարհն ընդգրկող երկրների միջև կարծիքների փոխանակումներն ու համագործակցությունը:

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ հայկական ֆիլմերը նման հաջողություն են գրանցում Չինաստանում. նախորդ տարի Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնում հայկական «Եթե բոլորը» ֆիլմը հաղթող էր ճանաչվել երկու անվանակարգերում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: