• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Չինաստանը Հայաստանին նվիրել է արդիական շարժական հեռուստակայան

08 ապրիլի, 2015

Ապրիլի 8-ին Պեկինում կայացել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար նախատեսված շարժական հեռուստակայանի հայկական կողմին փոխանցման հանդիսավոր արարողությունը: Երեք մեքենաներից բաղկացած շարժակայանը, որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն սարքավորումներով, տրամադրվել է ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանին հատկացվող ամենամյա անհատույց օգնության շրջանակներում:

Փոխանցման արարողությանը ներկա են գտնվել ՉԺՀ կոմերցիայի նախարարության պաշտոնատար անձինք, շարժակայանն արտադրող չինական INSTEC ընկերության ղեկավարությունը, ինչպես նաև չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը: Նա շնորհակալություն է հայտնել չինական կողմին Հայաստանին տրամադրվող շարունակական տեխնիկական օժանդակության համար՝ նշելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ չին ժողովրդի ցուցաբերած աջակցությունը: Այնուհետև INSTEC ընկերության նախագահ Ան Ֆընշոուն հանդիսավոր կերպով դեսպան Սարգսյանին է հանձնել շարժակայանի խորհրդանշական բանալին:

Չինական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն շարժակայանը հատուկ բեռնատար ինքնաթիռով Հայաստան կառաքվի ապրիլի 15-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությունների լուսաբանումն ապահովելու նպատակով: Շարժակայանի վերջնական փորձարկումն ու շահագործումն ապահովելու համար Երևան կժամանի չինացի 9 մասնագետներից բաղկացած խումբ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: