• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մանասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին

16 նոյեմբերի, 2016

              Ս.թ. նոյեմբերի 15-ին Մոնղոլիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը (նստավայրը՝ Պեկին) իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Մոնղոլիայի ԱԳ նախարարի տեղակալ տիկին Բատմունխ Բատցեցեգին։

Ս.թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Մոնղոլիայի Նախագահ Ցախիագիյն Էլբեգդորժին ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։ Արարողությանը հաջորդեց Նախագահի և դեսպանի կարճատև առանձնազրույցը։ Քննարկվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցը։ Մոնղոլական կողմը առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց նորագույն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման նկատմամբ։

Դեսպան Մանասարյանն առանձնազրույց ունեցավ նաև Մոնղոլիայի ԱԳ նախարար Ցենդ Մունխ-Օրգիլի հետ։  Դեսպանը հանձնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը Ցենդ Մունխ-Օրգիլին՝ այցելելու Հայաստան։

     Կողմերն ընդգծեցին, որ Խորհրդային Միության տարիների երկու երկրների միջև առկա է եղել համագործակցության բավական բարձր մակարդակ ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտներում, որոնցից կարելի է նշել Մոնղոլիայից բազմաթիվ ուսանողների ուսանումը Հայաստանի ԲՈՒՀ-երում։ Զրուցակիցները համաձայնեցին, որ երկու երկրներն այսօր էլ ունեն համագործակցության մեծ պոտենցիալ, որը պետք է կյանքի կոչել։ Նախարար Մունխ-Օրգիլն ընդգծեց, որ Մոնղոլիան հետաքրքրված է Եվրասիական Միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման մեջ և ակնկալում է Հայաստանի աջակցությունը հարցի դրական լուծման գործում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: