• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՉԺՀ Սըչուան նահանգի Յիպին քաղաքում Հայկական ազգային ցուցասրահի մասնաճյուղ է բացվել

10 դեկտեմբերի, 2016

2016թ. դեկտեմբերի 10-ին ՉԺՀ Սըչուան նահանգի Յիպին քաղաքում տեղի ունեցավ Հայկական ազգային ցուցասրահի մասնաճյուղի բացումը։ Հայաստանից բացի մասնակցում էին Հունգարիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լեհաստանից տարբեր սնունդ և խմիչքներ ներկրողներ, մի շարք եվրոպական երկրների գլխավոր հյուպատոսությունների տնտեսական և զարգացման հարցերով պատասխանատու աշխատակիցներ։  Հիշեցնենք, որ առաջին ցուցասրահի բացումը տեղի էր ունեցել 2016թ. հունիսին Չինաստանի Ճըձյանգ նահանգի Նինգպո քաղաքի ազատ առևտրի գոտու տարածքում։

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության կողմից մասնակցում էր դեսպանության կցորդ Ա․Քարամյանը, իսկ Նինգպոյում գործող հայկական տաղավարից՝ դրա համահիմնադիր Դեյվիդ Յուն։ Ներկա էին նաև տեղի կառավարության ներկայացուցիչներ, արտահանումով և ներմուծումով, բեռնափոխադրումներով  զբաղվող ընկերությունների տնօրեններ և աշխատակիցներ։

Ա.Քարամյանը փոխանցեց ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ս.Մանասարյանի խոսքը։ Նշվեց, որ հայկական կողմը շահագրգիռ է Չինաստանի ավելի շատ նահանգների և քաղաքների հետ համագործակցության զարգացմանը։ Սա մասնավոր ոլորտի կողմից բացվող երկրորդ ցուցասրահն է Չինաստանում, որը հուսադրող է մասնավոր ոլորտում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հույս հայտնվեց, որ մասնավոր ոլորտի կապերն ավելի կտարածվեն և կամրապնդվեն, ինչը լիովին համապատասխանում է երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: