• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի մշակույթի օրեր Չինաստանում

15 սեպտեմբերի, 2017

 Սեպտեմբերի 14-ին Պեկինի համերգասրահում տեղի ունեցավ «Հայաստանի մշակույթի օրեր Չինաստանում» միջոցառումը։ Նշված միջոցառման շրջանակներում ներառված էին «Արարատը հայի աչքերով» լուսանկարների ցուցադրություն, հայկական կոնյակի և գինիների համտես, «Տերյան մշակույթի կենտրոնի» կողմից պատրաստված հայկական ավանդական տարազների ներկայացում, հայկական ավանդական ոճով ձեռքի աշխատանքների ցուցադրություն, ինչպես նաև էթնո-ջազ ոճի համերգ «Գողթ» երաժշտական խմբի և մանկահասակ քանոնահարուհի Մերի Մուսինյանի կատարմամբ։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը, ՉԺՀ մշակույթի նախարարի օգնական պրն. Յու Ցյունը, սեպտեմբերի 11-15-ը Պեկինում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ տարեկան համաժողովին և ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Չինաստանում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ղեկավարած պատվիրակությունը, մի շարք երկրների՝ Չինաստանում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ, ՉԺՀ մի շարք պետական հաստատությունների, ընկերությունների աշխատակիցներ։

Վերոնշյալի համատեքստում տեղի ունեցավ նաև ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի և ՉԺՀ մշակույթի նախարարի օգնական պրն. Յու Ցյունի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկուստեք մշակութային միջացառումների կազմակերպման և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: