• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Պեկինում տեղի ունեցավ «Արտահանվող և ներմուծվող սննդամթերքի անվտանգության վերահսկողության և սննդամթերքի անվտանգության կառավարման 2018թ. վերապատրաստման դասընթացի» բացումը

07 մայիսի, 2018

Ս.թ. մայիսի 4-ին Պեկինում կայացավ Հայաստանի համար կազմակերպված  «Արտահանվող և ներմուծվող սննդամթերքի անվտանգության վերահսկողության և սննդամթերքի անվտանգության կառավարման 2018թ. վերապատրաստման դասընթացի» բացման հանդիսավոր արարողությունը։

Դասընթացն անցկացվում է «Չինաստանի սննդի և խմորման արդյունաբերության հետազոտական պետական ինստիտուտի» կողմից՝ ՉԺՀ կոմերցիայի նախարարության խնդրանքով։ Այն տևելու է 28 օր և ներառում է մասնակիցներ ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության կենտրոնական և մարզային կառույցներից, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների» և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական» կենտրոններից, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնից, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամից, Երևանի կոնյակի գործարանից։

Բացման արարողությանը խոսքով հանդես եկան նշված ինստիտուտի փոխտնօրեն Դոն Վիխունը, ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը և ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը, ով գլխավորում է մասնագետների խումբը։ Դոն Վիխունը նշեց, որ իրենց հետազոտական ինստիտուտը մեծ փորձ ունի սննդի անվտանգության ոլորտի հետազոտությունների, չափանիշների սահմանման, այս ոլորտում միջազգային դասընթացների անցկացման ոլորտում։

Դեսպան Մանասարյանը շնորհակալություն հայտնեց չինական կողմին այս դասընթացի կազմակերպման համար՝ նկատելով, որ այսպիսի դասընթացներ սովորաբար կազմակերպվում են միջազգային խմբերի համար, մինչդեռ այժմ այն կազմակերպվել է միայն հայկական կողմի համար։ Սա հնարավորություն կտա երկկողմ առևտրի մեջ մեծացնել խմիչքների և սննդի չափաբաժինը։ Պետք է նշել, որ հայկական ալկոհոլային խմիչքներ, հյութեր, սեղանի ջրեր վերջին տարիներին արդեն իսկ մուտք են գործում և սպառում գտնում չինական շուկայում։

Վահե Դանիելյանն իր հերթին հույս հայտնեց, որ այս դասընթացը հնարավորություն կտա հիմք դնել սննդի անվտանգության լաբորատոր հետազոտությունների ոլորտում երկկողմ համագործակցությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: