• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ և չին գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես Պեկինում

08 հոկտեմբերի, 2018

 Ս․թ․ հոկտեմբերի 01-ին՝ ՉԺՀ Անկախության օրը, Պեկինի հայտնի զբոսայգիներից Պատաչու զբոսայգում «Չինաստանի միջազգային բարեկամության և մշակութային փառատոն» կազմակերպությունը ՉԺՀ-ում ՀՀ, Կուբայի և Վիետնամի դեսպանությունների հետ համատեղ կազմակերպել է գեղանկարչական ցուցահանդես, որը շարունակվելու է 7 օր։

Ցուցադրված են չին նկարիչների կողմից հայկական և հայ նկարիչների կողմից  չինական տեսարաններ պատկերող կտավներ, ինչպես նաև այդ կտավների՝ չինական ավանդական թուղթ կտրելու ոճով /Chinese Papercut/ պատրաստված կրկնօրինակները։ 

Բացման խոսքով հանդես եկան ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Կուբայի դեսպանը, Վիետնամի փոխդեսպանը, Պեկինի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ցուցադրվեցին մասնակից երկրները պատկերող կարճ տեսանյութեր, տեղի ունեցավ կարճ համերգ։

Նշված զբոսայգում ընթացիկ յոթօրյա արձակուրդի ընթացքում սպասվում է այցելուների մեծ հոսք։ Ըստ Պատաչու զբոսայգու ղեկավարության ղեկավարության տրամադրած տեղեկատվության, հոկտեմբերի 01-ին այցելուների թիվը կազմել է շուրջ 17.000 մարդ, իսկ հաջորդ օրերին, ներառյալ հոկտեմբերի 06-ը, սպասվում է այցելուների թվի ամենօրյա ավելացում։

Ցուցահանդեսին զուգահեռ ցանկացողների համար հասանելի են նաև Հայաստանը ներկայացնող ամսագրի օրինակներ։ Ակնկալվում է, որ բացօթյա ցուցահանդեսը կխթանի Հայաստանի ճանաչելիության աճը նշված զբոսայգու այցելուների շրջանում։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: