• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՊԵԿԻՆ ԷԿՍՊՈ-2019-ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

23 սեպտեմբերի, 2019

 

Սեպտեմբերի 22-ին Պեկինում անցկացվող այգեգործական համաշխարհային ցուցահանդեսի (Պեկին ԷԿՍՊՈ-2019) տարածքում տեղի ունեցավ Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Պեկին ԷԿՍՊՈ-2019-ի Բյուրոյի նախագահի տեղակալ պրն Ճաո Լյանբանը, ՉԺՀ-ում Հայաստանի և այլ դեսպանությունների դիվանագետներ, ցուցահանդեսի կազմկոմիտեի, ինչպես նաև գործող միջազգային տաղավարների տնօրեններ և ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Պեկին ԷԿՍՊՈ-2019 հայկական տաղավարի տնօրեն Կարեն Խաչատրյանը, ապա ներկաներին իրենց ուղերձներով դիմեցին ՀՀ դեսպան Ս․Մանասարյանը և Բյուրոյի նախագահի տեղակալ Ճաո Լյանբանը: Երկուստեք նշվեց, որ Հայաստանի ներկայացվածությունը Պեկինի այգեգործական համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում ևս մեկ վկայություն է երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ուժեղացմանն ուղղված քայլերի առումով և նպաստավոր հնարավորություն՝ Չինաստանի շահագրգիռ ընկերությունների, ինչպես նաև ցուցահանդես այցելող չին լայն զանգվածների համար Հայաստանը, նրա հին մշակույթը և  այգեգործական ոլորտի նվաճումները (միրգ, խաղողագործություն, հայկական գինիների և կոնյակի տեսականի) ճանաչելու համար:

 

Միջոցառման շրջանակներում հանդես եկավ նաև Երևանից ժամանած հայ երաժշտների «Նյուանս» ջազ-ֆոլկ նվագախումբը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: