• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների համաժողովի երրորդ նախարարական հանդիպմանը

02 դեկտեմբերի, 2019

 

Նոյեմբերի 27-ից 30-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 3-րդ նախարարական համաժողովին մասնակցեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովին մասնակցում էին  Հունաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Պերուի, ինչպես նաև որպես դիտորդ` Մեքսիկայի, Հնդկաստանի և Տաջիկստանի պատվիրակությունները։

Հայաստանի պատվիրակության ղեկավարը, համաժողովին ունեցած իր ելույթում անդրադարձ կատարեց Հայաստանի մի քանի հազարամյա պատմությանը` ընդգծելով, որ համաժողովին Հայաստանի մասնակցությունը պայմանավորված է հազարամյակների խորքից եկող ավանդույթներով, հարուստ շոշափելի և ոչ նյութական մշակութային արժեքներով, որոնք իրենց ազդեցությունն ունեն ոչ միայն տարածաշրջանային այլև համընդհանուր զարգացումների վրա:

Համաժողովի աշխատանքների արդյունքում մասնակից երկրները, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, ընդունեցին «Պեկինի հռչակագիրը»։

Նույն օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ն. Խաչատուրյանը և Չինաստանում ՀՀ դեսպան Ս. Մանասարյանը հանդիպումներ ունեցան Իրանի Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության նախարար Ալի Ասգար Մունեսանի, Եգիպտոսի Հնությունների նախարար Խալեդ Ալ-Անանիի և Չինաստանի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Լուո Շուգանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին նշյալ  երկրների հետ Հայաստանի հարաբերությունների հետագա սերտացման և մշակութային ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններն ու հեռանկարները:

 

Տեղեկանք. Հնագույն քաղաքակրթությունների համաժողովը ստեղծվել է 2017 թվականին: Համաժողովի առաջին նախարարական հանդիպումը տեղի է ունեցել Աթենքում, 2017թ. ապրիլի 24-ին՝ Չինաստանի և Հունաստանի համատեղ նախաձեռնությամբ:  Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել  2018թ. հուլիսի 13-ին՝ Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում։ Մասնակցել են Բոլիվիան, Հունաստանը, Չինաստանը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իտալիան, Պերուն,  իսկ Հայաստանը դարձել է համաժողովի լիիրավ անդամ։

Հնագույն քաղաքակրթությունների համաժողովի չորրորդ նախարարական համաժողովը կայանալու է Պերուում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: