• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը կշրջագայի Չինաստանում

27 դեկտեմբերի, 2019

 

 Ս.թ. դեկտեմբերի 26-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում, ՉԺՀ-ում ՀՀ դեսպան, Սերգեյ Մանասարյանը և «Արմսթրոնգ ինթերնեշնլ» երաժշտություն և արվեստի գործակալության հիմնադիր և նախագահ Րեյ Արմսթրոնգը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով և ազդարարեցին Չինաստանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի շրջագայության մեկնարկը՝  հույս  հայտնելով, որ այցը Չինաստանի և Հայաստանի միջև մշակութային համագործակցության  համար նոր խթան կհանդիսանա: Շրջագայությունը կներառի 2019թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2020թ. հունվարի 9-ը ընկած ժամանակահատվածը։

Ասուլիսին հրավիրված էին չինական  մեկ տասնյակից ավել առաջատար հեռուստաընկերությունների և ամսագրերի ներկայացուցիչներ՝ ինչպիսիք են CCTV International, CCTV 7, Phoenix TV, China Magazine, Xinhua News` ապահովելով չինական լայն լսարանի իրազեկվածությունը՝ կայանալիք մշակութային նախաձեռնության մասին:

Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանն իր խոսքում վստահություն հայտնեց, որ համերգ-շրջագայությունը մեծ հաջողություն է ունենալու, և նվագախումբը կրկին վերադառնալու է Չինաստան՝ ընդլայնելով շրջագայությունների աշխարհագրությունը, առավել մեծ լսարան ներգրավելով և առավել ամուր կապեր հաստատելով: Նա նշեց, որ այս պատմական շրջագայությունը մշակույթի ոլորտում հայ-չինական  արդյունավետ համագործակցությունը կբարձրացնի որակապես նոր մակարդակի` հնարավորություն ընձեռելով չինացի հանդիսատեսին ծանոթանալ հայ երաժշտությանը և հայ երաժիշտների բարձր պրոֆեսիոնալիզմին, զգալ բազմադարյա մշակույթի ոգին և պարզապես հիանալի կատարումներ վայելելու:

«Արմսթրոնգ ինթերնեշնլ» գործակալության հիմնադիրն, իր հերթին, նշեց, որ առաջին անգամն է, որ Հայաստանի ազգային ​​ֆիլհարմոնիկ նվագախմբը՝ գեղարվեստական ​​ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, այցելում է Չինաստան և այս նախաձեռնությունն անխուսափելիորեն կդառնա երկու երկրների մշակութային փոխանակման և համագործացության լավագույն օրինակ՝ «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում։ Ըստ նրա՝ Հայաստանն ունի հիանալի կոմպոզիտորներ, որոնցից է Արամ Խաչատրյանը, և նրա երաժշտական ​​մշակույթն ունի ընգծված ազգային գույն և տրամադրություն: Նա հույս հայտնեց, որ Չինաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ հնարավոր կլինի ավելի շատ հայկական մշակույթային ծրագրեր բերել Չինաստան,  ինչպես նաև հայ հանրությանը հաղորդակից դարձնել չինական հարուստ  մշակույթին։

Շրջագայության ընթացքում նվագախումբը կայցելի չինական շուրջ տասը քաղաք՝ եզրափակիչ համերգով հանդես գալով Պեկինում՝ հունվարի 9-ին։

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: