• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

06 փետրվարի, 2020

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
Տեղեկանցնում ենք, որ փետրվարի 6-ի դրությամբ Չինաստանում նոր տիպի կորոնովիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պայմաններում իրականացվել է ՀՀ երկու քաղաքացիների տարհանում (էվակուացիա) ՉԺՀ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Նույն նահանգում մնացած ևս 8 ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելուց՝ տեղում իրենց առավել ապահով զգալու պատճառաբանությամբ։ Օտարերկրյա քաղաքացիները Չինաստանից մեկնելու ցանկության դեպքում օգտվում են գործող կանոնավոր չվերթներից։ Այն ՀՀ քաղաքացիները, որոնք կցանկանան մեկնել Չինաստանից ՌԴ օդային տարածքով, կարող են օգտվել հետևյալ կանոնավոր չվերթներից.

  • Պեկին-Մոսկվա-Երևան,
  • Շանհայ-Մոսկվա-Երևան,
  • Գուանգճոու-Մոսկվա-Երևան,
  • Հոնգկոնգ-Մոսկվա-Երևան ուղղություններով (իրականացվում են Aeroflot, Air China, China Eastern և այլ ավիաընկերությունների կողմից, ավիատոմսերը առկա են ազատ վաճառքում):
  • Միաժամանակ դիտարկվում է Հայաստանից հնարավոր կոմերցիոն (վճարովի հիմունքներով) չարթերային չվերթի իրականացման հնարավորությունը։ Դրա հնարավոր իրականացման պահանջարկի և նպատակահարմարության նախնական գնահատման համար, խնդրում ենք ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությանը տեղեկացնել նման չվերթից օգտվելու Ձեր ցանկության մասին՝ նշելով անուն, ազգանուն, գտնվելու վայր։ Տեղեկատվությունը անհրաժեշտ է ուղարկել դեսպանության` armchinaembassy@mfa.am էլեկտրոնային փոստին մինչև փետրվարի 7-ի երեկոյան։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ողջամիտ քանակի ուղևորներ հավաքվելու պարագայում չվերթը հնարավոր կլինի կազմակերպել, ամենայն հավանականությամբ՝ Պեկինից, ուստի Ձեզ անհրաժեշտ է հաշվի առնել գտնվելու վայրից Պեկին ինքնուրույն տեղափոխվելու տարբերակները։

    Միևնույն ժամանակ խնդրում ենք ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ունեն փաստաթղթային խնդիրներ կամ հյուպատոսական աջակցության կարիք, այդ մասին հատուկ նշել դեսպանություն ուղարկվելիք նամակում։

    ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է հետևել իրավիճակին, իր իրավասությունների շրջանակներում ցուցաբերել տարաբնույթ իրավական, հյուպատոսական, տեղեկատվական, խորհրդատվական և այլ օժանդակություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: