• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայտարարություն

19 փետրվարի, 2020

Հարգելի հայրենակիցներ,

Ինչպես նշել էինք նախորդ հաղորդագրությունում, այսօր՝ փետրվարի 19-ին ՉԺՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել բրիֆինգ՝ երկրում  նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) պատճառով ստեղծած ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ։ Այսպիսով․ համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ փետրվարի 19-ի դրությամբ  ՉԺՀ ազգային առողջապահական հանձնաժողովը հայտնել  է, որ հաստատված է արդեն հիվանդացածների 75 199 դեպք (74 186-ը՝ ՉԺՀ-ում), 14 715 հոգի ապաքինվել: Վարակվածներից 61 682 հոգին գտնվում է Հուբեյ նահանգում:

Համաձայն չինական աղբյուրի՝ վարակի զսպման և մեղմացման ջանքերը արդյունավետ են,  վարակի տարածման ամենաբարձր կետն իջեցվել է և թուլացվել դրա ինտենսիվությունը, ինչպես նաև նվազել է ծանր հիվանդների և կորուստների մասնաբաժինը: Ըստ կանխատեսման մոդելի, ՉԺՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները թույլ են տվել նվազեցնել վարակվածությունը արդեն 80%-ով, ինչպես նաև ժամանակ շահել Չինաստանում և աշխարհում վարակը վերահսկելու համար: Արդյունավետորեն խզվել է վարակի փոխանցման շղթան: Մահացվածության դեպքերի բաժինը հունվարի 26-ից սկսած ընկել է 9%-ից մինչև 3․2% (Հուբեյից դուրս՝ 0․66%): 16 օր շարունակաբար ընկնում է Հուբեյ նահանգից դուրս վարակվածության ցուցանիշը: Վերջին 5 օրում ապաքինվողների օրական ցուցանիշը գերազանցում է վարակվողների թիվը: Չինաստանից դուրս վարակավածների թիվը կազմում է ընդհանուր թվի միայն 1%-ը:

Նշվեց նաև, որ սոցիալական հարթակների միջոցով ապահովվում է երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիների տեղեկացվածությունը վարակի շուրջ իրադրության և պաշտպանական միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև գործում են  հետևյալ թեժ գծի հեռախոսահամարները՝ Պեկինում գտնվող և Պեկին ժամանող բոլոր օտարերկրյա քաղաքացիների խնդիրներին լուծում տալու համար․

 (55574000- 24-ժամյա հեռախոսահամար

  55574099 աշխատանքային օրերին գործող հեռախոսահամար)

Բացի այդ, տեղական կառավարման մարմինները ուշադրության կենտրոնում են պահում արտասահմանյան ուսանողների հետ կապված հարցերը՝ ապահովելով նրանց հետ մշտական կապ: Ուսանողներին բաժանվել են պաշտպանական դիմակներ և այլ պարագաներ, ինչպես նաև նրանց ապոհովում են անհրաժեշտ սննդով:

Կրկին շեշտվեց իրավիճակի շուրջ ապատեղեկատվության դեմ պայքարելու անհրաժեշտությունը՝ հորդորելով հետևել լիազորված աղբյուրներից եկող տեղեկատվությանը և դատողություններում հիմնվել փաստերի վրա:

Համաձայն Պեկինի քաղաքապետարանի արտաքին կապերի գրասենյակի տեղեկատվության՝ մայրաքաղաք ժամանող բոլոր քաղաքացիների  համար տնային պայմաններում կարանտին անցնելու անհրաժշետության կա, ինչը պայմանվորված է Գարնան տոնի առթիվ քաղաքից մեկնած և հետագայում համաճարակի պատճառով իրենց վերադարձը հետաձգած անձանց հետ գալու հանգամանքով: Նման միջոցառումը կոչված է կանխելու վարակի փոխանցումը: Միևնույն ժամանակ նշվում է, որ օտարերկրացիները, որոնք չեն եղել Չինաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում, նման կարանտին անցնելու կարիք չունեն:

Այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք կարճ ժամանակով են գալիս Պեկին Չինաստանի այլ բնակավայրերից (բացի Հուբեյից), պետք է համագործակցեն հյուրանոցների տնօրինության հետ, ստուգեն իրենց ջերմությունը, գրանցվեն և նշեն իրենց այցելության նպատակները և Պեկինում գտնվող կոնտակտային անձանց: Ջերմության բարձրացման կամ որևէ հիվանդության դեպքում քաղաքացիները պարտավոր են անմիջապես գնալ հիվանդանոցներ և տեղեկացնել հյուրանոցներին կամ տանտերերին:

Ինչ վերաբերում է ուսումնական հաստատություններին, ապա դասերի վերսկսման որոշման կայացումը վերապահված է տեղական կառավարման մարմիններին՝ կախված համաճարակային իրավիճակից:

 Չինական ԲՈւՀ-երում սովորող բոլոր ուսանողները կտեղեկացվեն նման որոշումների մասին, ինչից հետո միայն նրանք կարող են վերադառնալ իրենց բուհեր:Այն ուսանողները, որոնք ներկայումս Չինաստանում չեն և սովորում են չինական կառավարության կրթաթոշակներով, կարող են ցանկության դեպքում իրենց համալսարանների հետ համաձայնեցնել իրենց ուսումը 2020թ․ սեպտեմբերին վերսկսելու հարցը, իսկ նրանց կրթաթոշակները կսառեցվեն մինչև նշված ժամանակ:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: