• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայտարարություն

26 փետրվարի, 2020

Հարգելի հայրենակիցներ,

 

Տեղեկացնում ենք, որ փետրվարի 26-ի դրությամբ Չինաստանում բռնկված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) կապակցությամբ ՉԺՀ ազգային առողջապահական հանձնաժողովը հայտնել  է, որ վարակի բռնկումից սկսած հաստատված է արդեն հիվանդացածների 81 124 դեպք (78 064-ը՝ ՉԺՀ-ում), 30 002 հոգի ապաքինվել: Ներկա դրությամբ ՉԺՀ-ում առկա է 45 632 հոգի հիվանդ:

Հաղորդվում է, որ նախորդ օրը գրանցված բոլոր մահվան դեպքերը ՉԺՀ-ում արձանագրվել են միայն Հուբեյ նահանգում: Նույն նահանգից դուրս գրանցվել են վարակման միայն 5 դեպք: Ներկայումս Չինաստանում վարակվածների 91․3%-ը գտնվում է Հուբեյում: Երկրի 13 նահանգներում մեկ աստիճանով իջեցվել է առողջապահական տագնապի համակարգը: 

          Չնայած Ձեր ուշադրությունն արդեն հրավիրել էինք  այս փաստի վրա, այնուամենայնիվ տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում շարունակաբար ապատեղեկատվություն և անպատասխանատու հայտարարություններ են տարածվում՝ վարակվածների ընդհանուր թվի՝ իրական պատկերին չհամապատասխանելու մասին։ Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և Չինաստանի կառավարությունը տրամադրում է ճշգրիտ տեղեկատվություն, աշխատում է թափանցիկ՝ միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Ուստի խնդրում ենք հիմնվել միայն պաշտոնական տեղեկատվության վրա՝ հնարավոր խուճապային իրավիճակները կանխելու համար։

          Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածներ չկան, Հուբեյ նահանգում գնվող ՀՀ քաղաքացիների հետ դեսպանությունը շարունակական կապի մեջ է։ Վերջիններս որևէ խնդիր չունեն։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: