• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայտարարություն

28 փետրվարի, 2020

Հարգելի հայրենակիցներ,

 

Տեղեկացնում ենք, որ փետրվարի 28-ի դրությամբ Չինաստանում բռնկված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) կապակցությամբ ՉԺՀ ազգային առողջապահական հանձնաժողովը հայտնել  է, որ վարակի բռնկումից սկսած հաստատված է արդեն հիվանդացածների 83 389 դեպք (78 824-ը՝ ՉԺՀ-ում), 36 436 հոգի ապաքինվել: Ներկա դրությամբ ՉԺՀ-ում առկա է 39 825 հոգի հիվանդ: Հուբեյ նահանգից դուրս 8,7 %։

ՉԺՀ 12 նահանգներ վերջին օրերում մեկ կամ երկու կարգով իջեցրել համաճարակային արտակարգ արձագանքման մակարդակը։

Հետևյալ նահանգներում համաճարակային արտակարգ արձագանքման մակարդակը իջեցվել է առաջինից երրորդ կարգի․

 

  1. 2020 թվականի փետրվարի 24-ից ՝ Շանսի նահանգ
  2. 2020 թվականի փետրվարի 24-ից ՝ Գուանսիի ինքնավար մարզը
  3. 2020 թվականի փետրվարի 25-ի ժամը 12: 00-ից` Անհուի նահանգ
  4. Սինցզյան Ինքնավար Մարզի, 2020 թվականի փետրվարի 25-ի 24:00-ից
  5. 2020 թվականի փետրվարի 26-ին, ժամը 15: 00-ից, Ջիլին նահանգ
  6. 2020 թվականի փետրվարի 26-ի 00:00-ից` Ֆուջիանգի տարածքների մի մասում
  7. 2020 թվականի փետրվարի 28-ից Շաանսի նահանգ

 

Հետևյալ նահանգներում համաճարակային արտակարգ արձագանքման մակարդակը իջեցվել է առաջինից երկրորդ կարգի․

 

  1. Փետրվարի 21-ին, 14:00-ից, Գանսուի նահանգ
  2. Փետրվարի 22-ի երեկոյան 9-ից ՝ Լիաոնինգ նահանգ
  3. Փետրվարի 23-ի ժամը 24:00-ից, Գուիզժո նահանգ
  4. Փետրվարի 24-ին, 00:00-ից, Յունան
  5. Փետրվարի 26-ին, 00:00-ից, Ֆուջիանգի որոշ շրջաններում
  6. փետրվարի 25-ից ՝ Հանգժոուի որոշ մասերում

 

ԱՀԿ-ի փորձագիտական խումբը մեկնաբանելով Չինաստանի զսպման քաղաքականությունը, ընդգծել է, որ ՉԺՀ-ն կիրառում է տեխնոլոգիապես զինված և գիտական հենքի վրա իրականացվող մոտեցումներ, որոնք թույլ են տալիս հետևել ամեն մի դեպքի ծագման պատմությանը:

          Երեկ՝ փետրվարի 27-ին Պեկինի քաղաքապետարանի կողմից հայարարվել է  որոշակի խստացումների մասին կապված նահանգներից ժամանող քաղաքացիների հետ, որոնք պետք է 14-օրյա կարանտին անցնեն։ Այս կապակցությամբ հայտնում ենք, որ  Չինաստանի տարբեր նահանգներից՝ բացառությամբ Հուբեյից Պեկին ժամանող օտարերկրացիները, որոնք դուրս են գալիս Չինաստանի սահմաններից որևէ արգելք չունեն։ Նույնը վերաբերում է նաև այն քաղաքներին (Գուանջոու, Շանհայ) որտեղով ՀՀ քաղաքացիները տրանզիտով տեղափոխվում են Մոսկվա, ապա Երևան։

Փետրվարի 27-ին Չինաստանի վարչապետը խորհրդակցություն  անցկացրեց՝ նվիրված կրթօջախների աշխատանքների վերսկսմանը, համաձայն որի կրթական հաստատությունների աշխատանքերի վերսկսման համար դեռևս հստակ ժամկետներ չեն նշվում։ Եվս մեկ անգամ նշվեց, որ յուրաքանչյուր նահանգ ինքնուրույն է որոշելու վերոնշյալ հաստատությունների վերաբացման ժամկետը, կոչ արվեց ցուցաբերել զգուշություն և  պահպանել անվտանգության միջոցները։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածներ չկան, Հուբեյ նահանգում գնվող ՀՀ քաղաքացիների հետ դեսպանությունը շարունակական կապի մեջ է։ Վերջիններս որևէ խնդիր չունեն։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: