• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայտարարություն

02 մարտի, 2020

Հարգելի հայրենակիցներ,

 

Տեղեկացնում ենք, որ մարտի 2-ի դրությամբ Չինաստանում բռնկված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՉԺՀ ազգային առողջապահական հանձնաժողովը հայտնել  են, որ վարակի բռնկումից սկսած հաստատված է արդեն հիվանդացածների 89 197 դեպք (80 026-ը՝ ՉԺՀ-ում), 45 110 հոգի ապաքինվել: Ներկա դրությամբ ՉԺՀ-ում առկա է  32,652 հիվանդ  (30 543 մարդ Հուբեյ նահանգում): Տարածումը Հուբեյ նահանգից դուրս կազմում է 16,3%։

Երկուշաբթի զեկուցվել է 202 նոր վարակվածների մասին, ինչը սկսած հունվարի 22-ից օրեկան ամենացածր ցուցանիշն է: Ընդ որում, Հուբեյ նահանգից դուրս գրանցվել է վարակման միայն 6 դեպք: Չինաստանում հիվանդների մեջ մահացվածության տոկոսն իջել է մինչև 1․4% ցուցանիշը, իսկ ապաքինվածների ցուցանիշը հասել է 52․1%-ի:

Չին պաշտոնյաները նշում են, որ վարակը հաջողությամբ զսպված է և դրա դեմ պայքարը մտնում է վճռական փուլ: Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավարակի գլոբալ տարածման դարձել է բավականին բարձր, թեև զերծ է մնում այն անվանել պանդեմիա:

ՉԺՀ երեք նահանգներում՝ Սիչուան (փետրվարի 26-ից), Ձյանսու (փետրվարի 25-ից) և Ճեծյան (մարտի 2-ից) 2-րդ աստիճանի է իջեցվել համաճարակային տագնապի արձագանքման մակարդակը, իսկ Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում (փետրվարի 25-ից)՝ 3-րդ աստիճանի:

Ներկայումս Չինաստանի պետխորհուրդի միջգերատեչսական աշխատանքային խումբը ավելի վտանգավոր է համարում վարակի ներթափանցումը դրսից քան հենց ներսում տարածումը: Չի բացառվում նաև բարձր ռիսկի երկրներից այցելությունների համար սահմանափակումների հաստատումը:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածներ չկան, Հուբեյ նահանգում գնվող ՀՀ քաղաքացիների հետ դեսպանությունը շարունակական կապի մեջ է։ Վերջիններս որևէ խնդիր չունեն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: