• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայտարարություն

10 մարտի, 2020

Հարգելի հայրենակիցներ,

 

Տեղեկացնում ենք, որ մարտի 10-ի դրությամբ Չինաստանում բռնկված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՉԺՀ Ազգային առողջապահական հանձնաժողովը հայտնել  են, որ վարակի բռնկումից սկսած հաստատված է արդեն հիվանդացածների 113 603 դեպք (80 752-ը՝ ՉԺՀ-ում), 63 625 հոգի ապաքինվել (59 897 հոգին Չինաստանում): Ներկա դրությամբ ՉԺՀ-ում առկա է  17 721 հիվանդ:

Մարտի 9-ին գրանցվել է վարակման 40 դեպք․ բոլորը՝ Ուհան քաղաքում: Հունվարի 20-ից ի վեր սա վարակվածների ամենացածր ցուցանիշն է: Եվս 4 վարակվածներ ախտորոշվել են Գանսու նահանգում՝ Իրանից Լանջոու ժամանած ուղևորների մեջ:

Տեղեկացնում ենք, որ Չինաստանի որոշ նահանգներում համաճարակային արտակարգ արձագանքման մակարդակը իջեցվել է։ Այս պահի դրությամբ պատկերը հետևյալն է․

Արտակարգ արձագանքման մակարդակը իջեցվել է առաջինից երկորդ կարգի․

 

  1. Փետրվարի 21, 14:00 –ից՝ Գանսուի նահանգ
  2. Փետրվարի 22, 9։00-ից՝ Լիաոնինգ նահանգ
  3. Փետրվարի 23, 24։00-ից՝ Գուչժոու նահանգ
  4. Փետրվարի 24, 00:00-ից՝ Յունան նահանգ
  5. Փետրվարի 26, 00:00-ից՝ Ֆուջիանգ նահանգ
  6. Փետրվարի 25-ից ՝ Հանգժոուի մի մասում
  7. Փետրվարի 25-ից ՝ Ջիանգսու նահանգ
  8. Փետրվարի 26-ից ՝ Սիչուան նահանգ
  9. Մարտի 2-ից ` Չժեցիանգ նահանգ

10․ Մարտի 2-ից `Հեյդունցյանգ նահանգ

 

Առաջինից՝ երրորդ կարգի․

 

  1. Փետրվարի 28-ից՝ Շանսի նահանգ

12.Փետրվարի 24-ից՝ Շաանսի նահանգ

  1. Փետրվարի 25, 12: 00-ից՝ Անհուի նահանգ
  2. Փետրվարի 25, 24:00-ից՝ Սինձյան ինքնավար մարզ
  3. Փետրվարի 26, 15:00-ից՝ Ցիլին նահանգ
  4. Փետրվարի 24-ից՝ Գուանսի ինքնավար մարզը
  5. Փետրվարի 25-ից՝ Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզ
  6. Փետրվար 26-ից՝ Ցինհայ նահանգ
  7. Փետրվարի 26-ից՝ Հայնան նահանգ

 

 Ինչ վերաբերում է կրթական հաստատությունների աշխատանքին, ապա տեղեկացնում ենք հետևյալը․

 Ջիանգսուի նահանգի կրթության վարչությունը փետրվարի 29-ին հայտարարել է, որ որոշ դպրոցներ ուսումնական տարվա բացման հարցը կքննարկեն  մարտի 16-ին:

Ցինգհայ նահանգի կրթության վարչությունն առաջարկել է, որ ավագ և միջին մասնագիտական ​​դպրոցները վերսկսկսեն աշխատանքները մարտի 9-ից 13-ը, իսկ կրտսեր դպրոցները `մարտի 16-ից 20-ը:

Գուիզժու նահանգում դասերը սկսվում են մարտի 16-ին:

Տիբեթի կրթության վարչության շրջանառած փաստաթղթի համաձայն՝ ուսումնական հաստատությունների բացումը նախանշված է մարտի վերջին:

Շանսիի, Ներքին Մոնղոլիայի և Գանսուի նահանգի կրթության վարչությունից հայտնել են, որ դպրոցների աշխատանքների վերսկսումը նախատեսված է մարտի 15-ից հետո:

Թայվանում դասերը վերսկսվել են փետրվարի 25-ից, իսկ Հոնկոնգում կսկսվեն ապրիլի 20-ից:

Հայնանի նահանգի նշել է, որ նախապես՝ մեկ շաբաթ առաջ, կտեղեկացնի  դպրոցների վերաբացման մասին։

 

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածներ չկան, Հուբեյ նահանգում գնվող ՀՀ քաղաքացիների հետ դեսպանությունը շարունակական կապի մեջ է։ Վերջիններս որևէ խնդիր չունեն։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: