• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայտարարություն

18 մարտի, 2020

Հարգելի հայրենակիցներ,

Ինչպես տեղյակ եք Հայաստանում՝ կորոնավիրուսի (COVID-19) համաճարակային իրավիճակի հետ կապված, մարտի 16-ից ՀՀ-ում 30 օրով հայտարարվել է արտակարգ դրություն։ Այս առնչությամբ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը․

  1. Մուտքը և ելքը ՀՀ սահմանով

✅ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները:

✅ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք:

✅Արգելվելու է այն օտարերկրացիների մուտքը, ովքեր ժամանում են կամ վերջին 14 օրը գտնվել են համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրում/երկրներում։ Ցանկը ներկայացվում է ստորև։ Այն կարող է փոփոխություններ կրել իրավիճակի զարգացմամբ պայմանավորված։

1.Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն)

Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան, եթե վերջիններիս մոտ վարակի ախտանշաններ չեն հայտնաբերվել):

Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները։ Մյուս 15 երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների դեպքում գործելու է 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը։ Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով:

Ամեն պարագայում, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդաﬓերը կարողանալու են մուտք գործել ՀՀ տարածք:

 

✅Միևնույն ժամանակ պարետը, կախված կոնկրետ հանգամանքներից և առանձնահատուկ դեպքերում կարող է որոշել նաև թույլ տալ այլ անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնց արգելվում է մուտք գործել` համաձայն արտակարգ դրության պայմանների

  1. Կանխարգելիչ միջոցառումներ

✅ՀՀ սահմանից մուտք գործելուց հետո կատարվելու է անձանց զննություն

✅ախտանիշների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում, ﬔկուսացում (ինքնաﬔկուսացում) և (կամ) այլ սահմանափակող ﬕջոցառուﬓեր,

✅եթե անձը հրաժարվի նման միջոցառումներից, նրան կարող են ժամանակավորապես ﬔկուսացնել պարետի կողﬕց սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով,

✅եթե պարզվի, որ անձը ՀՀ է ժամանել այնպիսի երկրներից, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում, ապա նրանք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնաﬔկուսացման` իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ ﬔկ այլ վայրում՝ բացառելով այլ անձանց հետ անﬕջական շփումը:

  1. Տեղաշարժման սահմանափակումներ

Չնայած արտակարգ դրությունը հայտարարվել է ՀՀ ողջ տարածքում, բայց սահմանափակումներ կգործեն միայն այն համանքներում և տարածքներում, որոնք կորոշի պարետը: Այն համայնքում, որտեղ կորոշվի մտցնել սահմանափակումներ, կգործի հետևյալ ռեժիմը

✅կգործի համայնքի տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ, որը կհսկեն ոստիկանությունը, առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները

✅առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով մուտքերը և ելքերը չեն սահմանափակվի,

✅համայնքի տարածքում կարող են կատարվել անձանց ﬔկուսացում (ինքնաﬔկուսացում), ազատ տեղաշարժի նորմավորում (օրվա ժամեր, մարդկանց քանակ և այլն)

✅անձանց բնակարաններում կամ գտնվելու վայրում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ﬕջոցառուﬓերի իրականացում

✅Անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբեր ման դեպքում անձինք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր:

  1. Միջոցառումներին մասնակցությունը

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արգելվելու է հավաքների և գործադուլների անցկացումը:

Բացի այդ, կարող են պարետի կողմից սահմանվել տարածքներ, որտեղ կարգելվեն այնպիսի հանրային միջոցառումներ, օրինակ` սպորտային, մշակութային, կրթական միջոցառուﬓեր, ժամանցային ﬕ ջոցառուﬓերը, ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման ﬕջոցառուﬓերը և այլն: Նման միջոցառումները կարգելվեն նման տարածքներում, եթե այդ միջոցառումներին մասնակցեն 20 և ավելի անձինք:

5.Ուսումնական գործընթացը
Բոլոր պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ մանկապարտեզները), նախնական մասնագիտական (արհեստագործական), ﬕջին մասնագիտական և բարձրագույն ուսուﬓական հաստատություններում կարգելվի դասապրոցեսը: Այս արգելքը չի տարածվի հեռավար (օնլայն) ուսուցման վրա

6.Այլ սահմանափակումներ
Արգելվելու են տեսակցությունները, հանձնունքների կատարումը ազատազրկման վայրերում, զորամասերում, հոգեբուժական կազմակերպություններում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում:

  1. Հրապարակումներ ինտերնետում և մամուլում

Եթե անձինք և զանգվածային լրատվության միջոցները ինտերնետում, այդ թվում` սոցիալական ցանցերում կամ այլ ձևով ցանկանում են տեղեկատվական նյութ տեղադրել կորոնավիրուսի վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, ﬔկուսացվածների քանակի մասին, ապա պետք է օգտվեն բացառապես պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունից և հղում կատարեն դրան ու հնարավորինս վերարտադրեն այն: Նրանց հրապարակումները չեն կարող հակասել պաշտոնական տեղեկատվությանը:
Նույնը նաև վերաբերում է այնպիսի տեղեկություններին, որոնք հանգեցնում են խուճապի կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ են պարունակում:
Նման հրապարակումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողﬕց:

ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ ԽԱԽՏԵԼԸ, ԱՅՍԻՆՔՆ` ՍԱՀՄԱՆԱՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՉԵՆԹԱՐԿՎԵԼԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182.3 ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: