• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայտարարություն

29 հոկտեմբերի, 2020

 

 

Հարգելի հայրենակիցներ,

Ձեզ ենք ներկայացնում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի ուղերձը՝ հասցեագրված արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին։ Դեսպանությունը միանում է ուղերձին և խնդրում ու հորդորում բոլորիդ հնարավոր նպաստը բերել մեր հայրենիքի ամրապնդմանը։

Ինչպես գիտեք, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա 2017 թվականի հունվարի 1-ից ստեղծվել և գործում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի ստեղծման անհրաժեշտությունը թելադրեց ժամանակը, այն է` թշնամու կողմից 2016 թվականի ապրիլին սանձազերծված լայնածավալ մարտական գործողությունները: Հիմնադրամի նպատակն է հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքներին օժանդակելը` տրամադրելով կայուն, երկարաժամկետ և հավասար ապահովագրական հատուցումներ։ Հիմնադրամի միջոցները հիմնականում ձևավորվում են Հայաստանի և Արցախի պետական և ոչ պետական համակարգում գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ յուրաքանչյուր ամիս 1000-ական դրամ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաև Հայաստանից ու Սփյուռքից ստացված նվիրաբերությունների միջոցով: Ստեղծման օրվանից մինչ այժմ Հիմնադրամի մուտքերը կազմել են շուրջ 31 միլիարդ դրամ և կատարվել են մոտ 2,5 միլիարդ դրամի հատուցումներ` 416 զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին։ Հիմնադրամը հատուցումներ է կատարելու նաև այս պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին:

 Յուրաքանչյուր զոհված, առաջին կարգի հաշմանդամություն ստացած և անհայտ կորած զինծառայողի համար վճարվում է միանվագ 10 միլիոն դրամ, այնուհետև` ամսական 200,000-ից 300,000 դրամ` 240 ամիս շարունակ: Ինչ վերաբերվում է երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, ապա նրանց վճարվում է միանվագ 5 միլիոն դրամ, այնուհետև` ամսական 100,000-ից 200,000 դրամ` նույնպես 240 ամիս շարունակ:

Գնահատելով և քաջ գիտակցելով Սփյուռքի դերը հայրենիքի ամրապնդման և մեր սահմանների պաշտպանության գործում խնդրում և հորդորում ենք փոխանցումներ կատարել Հիմնադրամին։ Յուրաքանչյուր հայորդու կողմից ամսական նվազագույնը 2 դոլարի/2 եվրոյի չափով (նույն 1000 ՀՀ դրամը) նվիրաբերությունները մեծ օգնություն կլինի։

Նշված նվիրաբերությունների ամսական ակտիվացումը հեշտությամբ կարող է իրականացվել www.1000plus.am կայքի միջոցով, որտեղ բացի միանվագ վճարումից հնարավորություն է տրվում կցել բանկային վճարային քարտ, որից, հաշվետիրոջ կողմից նշված գումարի չափով, ամսական նվիրաբերություն կիրականացվի Հիմնադրամին։ Դա կլինի մեր փոքր շնորհակալությունն այն հերոսներին, ովքեր մեզ համար պայքարելիս զոհվել կամ վիրավորվել և հաշմանդամություն են ձեռք բերել և այդպիսով զրկվել հնարավորությունից ինքնուրույն ապահովելու իրենց ընտանիքի անդամների ապրուստը: Այս քայլին գնալով գիտակցում ենք, որ ազգը և ազգի պաշտպանությունը գերագույն նպատակ է, իսկ մեզնից յուրաքանչյուրը՝ նպատակի իրականացման միջոց:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: