• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ս.թ. ապրիլի 26-28-ին Չինաստանի Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքում անցկացվել է 2021թ. Շանհայի համագործակցության կազմակերպության միջազգային ներդրումային և առևտրային ցուցահանդեսը

03 մայիսի, 2021

Ս.թ. ապրիլի 26-28-ին Չինաստանի Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքում անցկացվել է 2021թ. Շանհայի համագործակցության կազմակերպության միջազգային ներդրումային և առևտրային ցուցահանդեսը, որին զուգահեռ ապրիլի 26-ին նույն համալիրում կայացել է Ցինդաոյի տարածաշրջանային առևտրատնտեսական ֆորումը։ Հայաստանը ցուցահանդեսին մասնակցել է ազգային տաղավարով։ Հայաստանից բացի ցուցահանդեսին մասնակցել են նաև Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Բելառուսը, Աֆղանստանը, Իրանը, Մոնղոլիան, Նեպալը, Շրի Լանկան, Կամբոջան, Թուրքիան և Ադրբեջանը։ 

Ապրիլի 26-ին կայացած ֆորումի բացմանը ելույթներով հանդես են եկել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի 13-րդ գումարման համաչինական կոմիտեի փոխնախագահ Լյան Չունյինը (Leung Chun-ying), Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) Շանդունի նահանգի կոմիտեի քարտուղար Լյու Ծիային (Liu Jiayi), ՇՀԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովը, ՉԺՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լե Յուչենը (Le Yucheng), Չինաստանում Տաջիկստանի դեսպան Զոհիր Սաիդզոդան (որպես ՇՀԿ-ում նախագահող երկրի ներկայացուցիչ), ինչպես նաև Միջազգային առևտրի խթանման չինական խորհրդի և Չինաստանի միջազգային առևտրի պալատի փոխնախագահ Ճան Շաոգանը (Zhang Shaogang)։ 

Ֆորումի բացման ժամանակ հրապարակվեց ՇՀԿ երկրների առևտրաշրջանառության ինդեքսը, ինչպես նաև ՇՀԿ տարածաշրջանային առևտրատնտեսական ֆորումի մասնակից երկրներին ուղղված կոչը՝ տարածաշրջանային տնտեսական և առևտրային համագործակցությունն ամրապնդելու նախաձեռնության վերաբերյալ։

Բացման արարողությունից հետո ֆորումի հյուրերը շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով։ Այնուհետև տեղի ունեցան մի շարք թեմատիկ քննարկումներ, որոնց ընթացքում ելույթ ունեցան դեսպաններ, չինացի բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար ու առևտրային պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ելույթով հանդես եկավ նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: