• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

06 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Ֆան Յունին: 

Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձ են կատարել հայ-չինական բազմադարյա բարեկամական կապերի վրա հիմնված հարաբերություններին և վերահաստատել են երկու երկրների պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցության զարգացման ուղղությամբ: 

Հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունները: ՉԺՀ դեսպանը նշել է, որ չինական կողմն աջակցում  է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Չինաստանի դիրքորոշումը: Դեսպան Ֆանը նշել է, որ Չինաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի կայունությանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել բազմակողմ հարթակներում երկրների համագործակցությանը, այդ համատեքստում կարևորվել է Եվրասիական տնտեսական միության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջև համադրման գաղափարը:

Արարատ Միրզոյանն ու Ֆան Յունն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել համավարակի դեմ պայքարում Չինաստանի տրամադրած աջակցության համար: 

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են նաև  երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճի ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժն էլ ավելի արդյունավետ իրացնելու  վերաբերյալ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: