• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ուղերձների փոխանակում Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

09 մայ, 2025
Ուղերձների փոխանակում Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է ՀՀ և ՉԺՀ միջպետական համագործակցության հարուստ պատմական հիմքը՝ նշելով, որ վերջին 30 տարիների ընթացքում երկու երկրների համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է՝ արձանագրելով բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ քաղաքական, անվտանգության, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։ Չինաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի փոխայցելությունները, լայն իրավապայմանագրային դաշտը, սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների կանոնավոր շփումներն ու համագործակցությունը, ինչպես նաև ամուր միջանձնային կապերը։

ՉԺՀ ԱԳ նախարար Վանգ Յին, շնորհավորանքներ հղելով Հայաստանի ԱԳ նախարարին, իր հերթին հավելել է, որ երկու երկրների միջև անդադար խորանում է քաղաքական փոխվստահությունը, վստահ առաջընթաց է արձանագրվում համագործակցության տարբեր ոլորտներում։ ՉԺՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև միմյանց առանցքային հետաքրքրություններին վերաբերող՝ ՀՀ և ՉԺՀ փոխադարձ աջակցության փաստը։

Կողմերը երկուստեք հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ միասնական ջանքեր գործադրելու հայ-չինական հարաբերություններում նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: