• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Գևորգյանի հանդիպումը ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղարի հետ

22 ապրիլի, 2024

ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը հանձնաժողովի գործադիր քարտուղարին է հանձնել իր նշանակման վերաբերյալ հայտագիրը։

Շնորհավորելով դեսպան Գևորգյանին նշանակման կապակցությամբ՝ Արմիդա Սալսիա Ալիշյահբանան կարևորել է Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցությունը և հանձնաժողովի աշխատանքներում Հայաստանի ներգրավվածությունը։ Դեսպան Գևորգյանը ներկայացրել է Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը՝ այդ համատեքստում ընդգծելով ՄԱԿ-ի և տարածաշրջանային հանձնաժողովների հետ սերտ գործակցության կարևորությունը։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների համակողմանի և ներառական զարգացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորություններին։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ապրիլի 22-26-ը Բանգկոկում ընթացող Հանձնաժողովի 80-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: