• English
  • Հայերեն
Չինաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Չինաստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Մոնղոլիա
  • Թայլանդ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը ՉԺՀ

17 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 9-14-ը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակության այցը ՉԺՀ։

Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքում Աննա Հակոբյանը մասնակցել է «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովին, ինչպես նաև հանդիպումներ ունեցել ՉԺՀ պետխորհրդի անդամ, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինի և Շանդուն նահանգի ժողովրդական ներկայացուցիչների ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վան Սուիլիանի հետ, այցելել Համաշխարհային չինագիտության կենտրոն և «SCODA Pearl International Expo» կենտրոն, իսկ Պեկինում հանդիպում ունեցել «Soong Ching Ling» հիմնադրամի փոխտնօրեն Շեն Բեյլիի հետ։

Սեպտեմբերի 9-ին Ցինդաո քաղաքում Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ կոմունիստական կուսակցության Շանդուն նահանգի ժողովրդական ներկայացուցիչների ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վան Սուիլիանի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-չինական հարաբերությունների, ապակենտրոնացված համագործակցության և ՀՀ-ՇՀԿ գործակցության վերաբերյալ։

Սեպտեմբերի 10-ին ՀՀ վարչապետի տիկինը հանդիպել է ՉԺՀ պետխորհրդի անդամ, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Շանդունի նահանգապետ Ճոու Նաիսիանը, Եվրասիական հարցերով ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը, Համաչինական կանանց ֆեդերացիայի փոխնախագահ Հուան Սիաովեյը և այլք։
Հանդիպմանը Շեն Յիցինը նշել է, որ հայ-չինական հարաբերություններն ակտիվ զարգանում են՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի այցը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում շատ բան է փոխել:

Աննա Հակոբյանն իր հերթին մատնանշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Նա առաջարկել է դիտարկել «Իմ Քայլը» հիմնադրամի և Համաչինական կանանց ֆեդերացիայի միջև գործակցություն սկսելու և կանանց ճանաչողական փոխայցեր կազմակերպելու հնարավորությունը։

Սեպտեմբերի 10-ին վարչապետի տիկինն այցելել է Չինագիտության համաշխարհային կենտրոն, որտեղ կայացած շրջայցից հետո հանդիպում է ունեցել կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենի հետ: Վերջինս բարձրաձայնել է հայ-չինական կրթամշակութային կապերի խորացման ցանկության մասին՝ պատրաստակամություն հայտնելով գործակցել հայկական ԲՈՒՀ-երի հետ՝ Հայաստանում բացելով չինագիտության կենտրոն։

Սեպտեմբերի 11-ին Աննա Հակոբյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ՇՀԿ կանանց համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովի լիագումար նիստին հայկական կողմից ելույթով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Սեպտեմբերի 13-ին Աննա Հակոբյանը Պեկինում հանդիպել է չինական «Soong Ching Ling» ամենաազդեցիկ պետական հիմնադրամի փոխտնօրեն Շեն Բեյլիի հետ։ Հանդիպմանն Աննա Հակոբյանը նշել է, որ hայ-չինական հարաբերություններում շատ կարևոր են մարդկային հարաբերությունները, ժողովուրդների միջև կապերի հաստատումը և միմյանց մշակույթների ավելի խորը ճանաչումը։ Այս համատեքստում առաջարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի և «Soong Ching Ling» հիմնադրամի միջև կնքել համագործակցության հուշագիր, որի հիմքում դրված կլինեն մարդկային շփումներ կազմակերպելը և ապահովելը։ Ներկայացվել է «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերը։

Շեն Բեյլին իր հերթին ներկայացրել է «Soong Ching Ling» հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ հիմնադրամն ավելի շատ կենտրոնացած է երեխաներին կրթելու և զարգացնելու ուղղությամբ, սակայն ունի նաև բարեգործական ծրագրեր ամենատարբեր ոլորտներում։ Նա ողջունել է փորձի փոխանակման առաջարկը՝ նշելով, որ այն ի ցույց կդնի Չինաստանում իրականացվող բազմաթիվ նախագծեր, որոնք իրականացվում են հատկապես հեռավոր շրջաններում։

Հայկական պատվիրակությունն այնուհետև շրջայց է կատարել «Soong Ching Ling» հիմնադրամի Երիտասարդների գիտական, տեխնոլոգիական և մշակութային փոխանակման կենտրոնում։

Այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկինը հարցազրույցներ է տվել չինական ազդեցիկ «CGTN», ինչպես նաև «Qingdao News» լրատվականներին` https://shorturl.at/XhxXx:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

100600, ՉԺՀ, ք. Պեկին, Չաոյան շրջան,
Թայուաննանսյաոձիյե փող., շենք 9
Հեռ.` +86 10 6532-5677

Չինաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: